Անհետ կnրած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան

15:41 • 20.06.25

Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո. նրանք այս պահին դադարեցնում են բողոքի ակցիան:

«Հանդիպել ենք ԱԱԾ-ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացել են հանդիպում»,-լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։