Իրադարձային
-ից
-ը
11:24 • 19.06.25Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլըՀայտագրման գործընթացը տևում է միջինում 30 վայրկյան: Հաշվի առնելով, որ համակարգում կան մեծ պահանջարկ ունեցող դպրոցներ, որոնցում հայտագրելու ցանկություն ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է, քան տվյալ դպրոցի համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակը, ապա նշված դպրոցներում հաշված րոպեների ընթացքում լրանում են լիցենզիայով նախատեսված տեղերը, և նոր հայտագրում այլևս հնարավոր չի լինում իրականացնել:
11:19 • 19.06.25Թուրքիայի ՊՆ ղեկավարն ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավարինԹուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ընդունել է Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավար Օրհան Սուլթանովին։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության կողմից սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
11:07 • 19.06.25ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և անդամ պետությունների դեսպաններն այցելում են ՍյունիքԱյցի ընթացքում նրանք հանդիպելու են մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, մասնակցելու տարբեր միջոցառումների և շփվելու տեղացի երիտասարդների հետ։
11:02 • 19.06.25ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն Իրանում գտնվող իր քաղաքացիներին իրազեկել է Հայաստանի հետ սահմանով անցնելու տարբերակների մասինԴեսպանության փոխանցմամբ, «Ագարակ» անցակետից տաքսիները մեկնում են դեպի Երևան, ճանապարհորդության տևողությունը 7.5 ժամ է, հեռավորությունը՝ 328 կմ, արժեքը՝ մոտ 50 հազար դրամ (130 ԱՄՆ դոլար), կամ մեքենայում տեղի համար՝ 10 հազար դրամ (26 ԱՄՆ դոլար):
10:51 • 19.06.25Իսրայելի պաշտպանության բանակը hարվածել է Իրանի 2 միջուկային օբյեկտներիԱռաջին հարվածը հասցվել է երկրի կենտրոնական մասում գտնվող Արաք քաղաքի թիրախներին։ Այնտեղ կա միջուկային համալիր, այդ թվում՝ ծանր ջրի գործարան։ Իսրայելը պնդում է, որ հարձակվել է չգործող միջուկային ռեակտորի վրա։
10:25 • 19.06.25Ադրբեջանի և Բելառուսի ռազմաօդային ուժերի հրամանատարները բանակցություններ են վարել ԲաքվումԱդրբեջանի և Բելառուսի ռազմաօդային ուժերի հրամանատարները բանակցություններ են վարել Բաքվում։ Նամիկ Իսլամզադեն և Անդրեյ Լուկյանովիչը քննարկել են բելառուսա-ադրբեջանական ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և դրա զարգացման ծրագրերը։
10:13 • 19.06.25Արտակ Զեյնալյանը վայր է դրել Երևանի ավագանու մանդատըՀիշեցնենք, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:
09:47 • 19.06.25Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըԿասեցվել է նաև Էրեբունի 14 հասցեում գտնվող մասնաճյուղը:
09:43 • 19.06.25Արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումները կիրականացվեն երկուշաբթի օրվանիցԿառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաճեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։
09:19 • 19.06.25Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
08:23 • 19.06.25Ռուբինյանց փողոցում ավտոմեքենաներ են այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։
08:19 • 19.06.25Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանն արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որևէ հրահանգ տալ, այլև նույնիսկ կանգնել նրանց կողքին. Փաշինյան«Կտրիճ Ներսիսյանն ու Սամվել Խաչատրյանը արժանի չեն ոչ միայն ամուսնացյալ քահանաներին որեւէ հրահանգ տալ այլեւ նույնիսկ կանգնել նրանց կողքին:
23:40 • 18.06.25Վայոց ձորի մարզում բախվել են «Volvo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կա 1 զոհ, 1 վիրավորԱյսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
22:42 • 18.06.25Ապարանում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
21:57 • 18.06.25Չենք պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և Հայաստանում հայտարարված նախաձեռնությունները. «Տաշիր» ընկերությունների խումբ«Տաշիրը» շարունակում է աշխատել նախկին ռեժիմով։
