Իրադարձային
-ից
-ը
13:26 • 18.06.25Բելառուսի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները Մինսկում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՄինսկում տեղի է ունեցել Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը։ Զաքիր Հասանովը և ՎիկտորԽրենինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներ և այլն։
12:47 • 18.06.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՕդի ջերմաստիճանը հունիսի 18-ի ցերեկը, 19-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
12:46 • 18.06.25Թեհրանը կպատասխանի Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչԹեհրանը պատրաստ է պատասխանել Վաշինգտոնին, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից անմիջականորեն միջամտի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։ Նա նաև խոստացել է «վճռական» և «անհապաղ» արձագանք Իսրայելի հարվածներին։ Նրա խոսքով՝ Թեհրանը հարձակումներին կպատասխանի «համաչափ»։
12:31 • 18.06.25Եթե ես խոսում եմ, ուրեմն ունեմ ապացույցներ, դուք չե՞ք նկատել, որ իրենք չեն վիճարկում. Փաշինյանը՝ Կաթողիկոսի՝ զավակ ունենալու իր հայտարարությունների մասինՏարածաշրջանում իրադրությունը շատ բարդ է, ես այդ իրադարձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերին առանձնապես չէի անդրադառնում, բայց դա չի նշանակում, որ մյուսներն այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար, լկտի հարձակումները համարժեք պատասխաններ կստանան»,-ասաց Փաշինյանը:
12:24 • 18.06.25Իսրայելի հարձակումից հետո Չինաստանն Իրան է ուղարկել առեղծվածային 3 բեռնատար ինքնաթիռ. The TelegraphՈւրբաթ՝ հունիսի 13-ին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից մեկ օր անց Չինաստանից թռիչք է կատարել բեռնատար ինքնաթիռ։ Հաջորդ օրը ափամերձ քաղաքից մեկնել է երկրորդ ինքնաթիռը։ Երկուշաբթի ևս մեկն է մեկնել, այս անգամ Շանհայից. այսինքն՝ երեք չվերթ երեք օրում։ Չինաստանից ուղարկվում են տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք, Իրանին մոտենալիս, անհետանում են ռադարներից, գրում է բրիտանական The Telegraph թերթը։
11:48 • 18.06.25Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըՄասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
11:41 • 18.06.25Արմեն Աբազյանն արժանացել է նրան, որ մի քիչ հանգստանա, չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել. ՓաշինյանԱրմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում և աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020թ. նոյեմբերից, և նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ։
11:38 • 18.06.25Թեհրանի վրայով անցավ տորնադո. Իսրայելի պաշտպանության նախարարԹեհրանի վրայով անցավ տորնադո։ Իշխանության խորհրդանիշները ռմբակոծվում և ոչնչացվում են՝ Հեռարձակման մարմնի շենքից մինչև այլ վայրեր, մինչդեռ բնակիչների բազմությունը փախչում է. այս մասին X-ում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:
10:58 • 18.06.25Երբվանի՞ց է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ«Ե՞րբվանից է ազգային սրբավայրերին հավատարմություն ցուցաբերելը և Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն աջակցելը համարվում հանցագործություն... Ցավալի է և վիրավորական, որ իշխանություններն արշավ են սկսել Կարապետյանի դեմ՝ մի մարդու, որը ոչինչ չի խնայել ազգն ու երկիրը պահպանելու համար և իր բարի, հայրենասիրական գործերով ազգային բարերարի համբավ է ձեռք բերել», - ասվում է հայտարարությունում։
10:45 • 18.06.25Անհրաժեշտ է համազգային ապստամբություն. Իրանի տապալված շահի որդին դիմել է ժողովրդինԻրանի վերջին շահի՝ 1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ տապալված Մուհամեդ Ռեզա Փահլավիի որդին՝ Ռեզա Փահլավին, Իրանի դեմ Իսրայելի հարձակման ֆոնին, դիմել է երկրի ժողովրդին՝ հույս հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմի անխուսափելի փլուզման վերաբերյալ։
10:23 • 18.06.25Իսրայելում Իրանի գիշերային հարվածներից ավելի քան 90 վիրավոր կաԻսրայելում գիշերը իրանական հարվածների հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 90 մարդ հոսպիտալացվել է, չորեքշաբթի օրը հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը՝ համաձայն իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի կողմից մեջբերված տվյալների։
10:03 • 18.06.25Թող ամեն մի հայ տեսնի, թե ինչպիսի ողբերգություն է համակել հայ աշխարհը և որոնք են մեր Երկրի ու ազգի nղբերգությունների հեղինակներն ու իրենց թիկունքում կանգնած ուխտադրուժները. Հայր ԱսողիկԵվ այս ամեն վեհագույն պատկերի առջև... ձեր ստորագույն կեցվածքը, ձեր հակառակություններն ու ընդդեմ ամենայն օրինաց գործողությունները... Ցավալի է հույժ և ամենախստորեն դատապարտելի:
09:37 • 18.06.25ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Անդրանիկ ՍիմոնյանըՎարչապետի այսօրվա որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
09:37 • 18.06.25Իսրայելը հարվածել է Իրանում ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող գործարանինԲացի այդ, իսրայելական բանակը հարձակվել է մի քանի զենքի արտադրության օբյեկտների վրա, այդ թվում՝ մի օբյեկտի վրա, որը հումք է արտադրում «երկիր-երկիր» և «երկիր-օդ» դասի հրթիռների հավաքման համար: Իրանը դեռևս չի մեկնաբանել հարձակումները:
09:31 • 18.06.25Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտի տվյալներով՝ ցնցումները չեն զգացվել Կամչատկայի բնակեցված տարածքներում։
