Իրադարձային
-ից
-ը
09:15 • 18.06.25Արմեն Աբազյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնիցՆշենք, որ Արմեն Աբազյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին։
08:23 • 18.06.25Կուսակրոնության ուխտը խախտածները, տվյալ դեպքում փաստացի ապացուցված դեպքերով Կտրիճ Ներսիսյանը և Սամվել Խաչատրյանը պետք է հեռանան Մայր Աթոռից. ՓաշինյանԱնկեղծ պիտի ասեմ, երկար ժամանակ լուրերին, բամբասանքներին չեմ հավատացել, բայց հիմա երբ փաստացի եւ ապացուցելի գիտեմ, այդ մասին լռելը կլինի սրբապղծություն, համախոհություն մեր Եկեղեցու հիմքերը խարխլողների հետ։
08:15 • 18.06.25Իսակովի պողոտայում բախվել են «Chevrolet»-ը և «Nissan»-ը, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը. կա տուժածՊարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։
08:08 • 18.06.25Գիշերը Սամվել Կարապետյանն իրավապահների հետ դուրս է եկել իր առանձնատնից և հեռացել (տեսանյութ)Կարապետյանի կարգավիճակը հայտնի չէ: Նրան ուղեկցում էր փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, որը լրագրողների հարցերին չպատասխանեց:
23:57 • 17.06.25Նա պարզապես ասել է, որ աջակցում է Եկեղեցուն և, անհրաժեշտության դեպքում, պայմանականորեն ասած, կպայքարի Եկեղեցու համար. Մայր Աթոռի մեկնաբանությունը RT-ինՀայ Առաքելական Եկեղեցու մամուլի ծառայությունը RT-ին պարզաբանել է, թե ինչու են երկրի իշխանությունները հետապնդում Սամվել Կարապետյանին:
23:47 • 17.06.25Եթե եկեղեցուն պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործներ ենք, էստեղ կանգնած ենք՝ եկեք վերցրեք. Կարեն ԿարապետյանԵթե եկեղեցուն պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործներ ենք, էստեղ կանգնած ենք՝ եկեք վերցրեք:
23:34 • 17.06.25Սյունիքի մարզի գյուղապետերից մեկը դաժան ծեծի է ենթարկել մի կնոջ, իսկ արդեն Երևանում նույն ճակատագրին է արժանացել վիրավոր կնոջ եղբայրը. «Էրեբունու» բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարԽաղաղ Դոնի փողոցում մի խումբ անձինք դաժան ծեծի են ենթարկել 39-ամյա Կարո Մ.-ին, ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
23:04 • 17.06.25Երևանում սեփական տան բակում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակԱյսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
21:57 • 17.06.25Երևանում թալանել են հայտնի «Էվրիկա» սուպերմարկետը, ոստիկանները տաք հետքերով պարզում են ենթադրյալ կասկածյալների ինքնությունըՆշված անձինք աշխատում են նշված սուպերմարկետում։
19:42 • 17.06.25Խստորեն դատապարտում ենք Սամվել Կարապետյանի՝ ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր ԱթոռԽստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը։
18:48 • 17.06.25ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել ԿարապետյանըՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին:
18:06 • 17.06.25Երևանում խուզարկում են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի տունը, նրա ձերբակալման լուրերը դեռևս չեն հաստատվումՆշվում է, որ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներն այս պահին գործողություններ են իրականացնում նրա տանը։
17:38 • 17.06.25Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակըՍուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
16:47 • 17.06.25Մենք որևէ բանակցություն չենք վարում. Իսրայելի ՊՆ ղեկավարԻսրայելը որևէ բանակցություններ չի վարում Իրանի հետ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Հերզլիա քաղաքի մոտ իրանական հրթիռի անկման վթարի վայր այցելության ժամանակ, հաղորդում է Ynet պորտալը։
16:10 • 17.06.25Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավարԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչ Իրաքի հանգուցյալ բռնապետ Սադամ Հուսեյնը, երեքշաբթի օրը զգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ «Ես զգուշացնում եմ իրանցի բռնապետին շարունակել ռազմական հանցագործություններ կատարել և հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիների վրա», - ասել է Կացը Թել Ավիվում Իսրայելի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։ «Նա պետք է հիշի, թե ինչ ճակատագիր ունեցավ Իրանի հարևան երկրում մի բռնապետ, որն ընտրեց այս ուղին Իսրայել պետության դեմ», - հավելեց Կացը։ Որոշ տեղեկություններ. Հուսեյնը, որը Իրաքի նախագահն էր 1979 թվականից մինչև 2003 թվականին տապալումը, 1980 թվականին ներխուժեց Իրան և 1991 թվականին հրթիռային արշավ սկսեց Իսրայելի դեմ: Իրան-իրաքյան պատերազմն ավարտվեց փակուղով ութ տարի անց: Իրաքի արշավը Իսրայելի դեմ տևեց մեկ ամսից մի փոքր ավելի՝ Առաջին Պարսից ծոցի պատերազմի ժամանակ, և Իսրայելը՝ Միացյալ Նահանգների ճնշման տակ, չհակադարձեց: 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած ուժերի Իրաք ներխուժումից հետո Սադամը արագորեն գերի վերցվեց, դատվեց և մահապատժի դատապարտվեց կախաղանի միջոցով։ Կացի մեկնաբանությունը հնչեց այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան շաբաթավերջին CNN-ին ասաց, որ իսրայելցիները հնարավորություն ունեին սպանելու Խամենեիին, բայց ԱՄՆ-ն Իսրայելին հայտնեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է այդ ծրագրին։
