Գիշերը Սամվել Կարապետյանն իրավապահների հետ դուրս է եկել իր առանձնատնից և հեռացել (տեսանյութ)

08:08 • 18.06.25

Գիշերը 3-ի սահմաններում գործարար Սամվել Կարապետյանը դուրս եկավ առանձնատնից և իրավապահների հետ հեռացավ՝ ժամեր շարունակ տան առջև սպասող աջակիցներին ասելով. «Չմոռանաք, լավ դաս կտաք սրանց»: Այս մասին գրում է «Ազատության» թելեգրամյան ալիքը:

Կարապետյանը, որ ժամեր առաջ եկեղեցուն աջակցող խոսք էր հղել, հայտարարարեց. «Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»: 

Կարապետյանի կարգավիճակը հայտնի չէ: Նրան ուղեկցում էր փոխոստիկանապետ Վարդան Վարդանյանը, որը լրագրողների հարցերին չպատասխանեց:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: