Երևանում խուզարկում են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի տունը, նրա ձերբակալման լուրերը դեռևս չեն հաստատվում

18:06 • 17.06.25

Երևանում իրավապահները խուզարկում են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի տունը:  Հատուկ նշանակության ջոկատներն այս պահին գործողություններ են իրականացնում նրա տանը։

Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ քիչ առաջ Կարապետյանը ձերբակալվել է, սակայն դա դեռ չի հաստատվում: 

Հիշեցնենք, որ գործարարն այսօր հայտարարել է, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ 

«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,-նշել է Կարապետյանը: