Իրադարձային
-ից
-ը
15:48 • 17.06.25Պnռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պnռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել. ՓաշինյանՈչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ: Այս մասին սոցիալական ցանցի իր էջերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
15:26 • 17.06.25Կիմ Չեն Ընը ՌԴ կուղարկի 1,000 սակրավոր և 5,000 ռազմական շինարար«ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը որոշում է կայացրել Ռուսաստան ուղարկել 1,000 սակրավոր՝ Ռուսաստանի տարածքը ականազերծելու համար, ինչպես նաև 5,000 ռազմական շինարար՝ ավերված ենթակառուցվածքները վերականգնելու համար», - ասել է Շոյգուն։
15:17 • 17.06.25Իրանն օգտագործել է նորագույն hրթիռ, որն իսրայելական բանակը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրшխին հասնելըԻրանը երեքշաբթի Իսրայելի վրա հարվածի ժամանակ օգտագործել է նորագույն հրթիռ, որն իսրայելական բանակը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրախին հասնելը, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
15:06 • 17.06.25Արտաշատում «Opel»-ը վրшերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնինԴեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթախպահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը:
14:55 • 17.06.25Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել ԿարապետյանԵս միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։
14:45 • 17.06.25Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած. սոցիալական աջակցությունն առայսօր չի փոխանցվել, տանտերերը պահանջում են ազատել բնակարաններըՀիշեցնենք, հունիսի 1-ից մեկնարկել է սոցաջակցության նոր կարգը, որի ծրագիրը բազմաթիվ խնդիրներ ունի, շատերը չեն կարողանում այն լրացնել։
14:34 • 17.06.25Հնդկաստանի 110 քաղաքացի Իրանից տարհանվել է Հայաստանի տարածքովՀնդկական լրատվամիջոցներն էլ ավելի վաղ գրում էին, որ Հնդկաստանի իշխանությունները պլանավորում են երկրի քաղաքացիներին տարհանել իրանից՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև սրվող հակամարտությամբ։
14:22 • 17.06.25ՌԴ-ն 270 մլն դոլար կներդնի Հայաստանի գազային համակարգի արդիականացման համարԽոսքն Աբովյանի գազապահեստարանի ընդլայնման, գազատարների վերակառուցման և նոր բաժանորդների միացման մասին է։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2028-ին։
14:20 • 17.06.25Եթե Կտրիճ Ներսիսյանն իր տված ուխտը խախտել է, ես իրեն ո՞նց ասեմ Վեհափառ. Ռուբեն ՌուբինյանՃշտող հարցին՝ որտեղի՞ց գիտի, որ խախտել է, Ռուբինյանն ասաց. «Դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են ու ոչ ոք չի հերքում: Կտրիճ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբանում տա, բայց ինքը չի պարզաբանում»:
14:12 • 17.06.25Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համարՆշենք, որ ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի գավաթին մասնակցում է 32 թիմ։ Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին FIFA 2025-ի մեկնարկի առթիվ և մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։
13:31 • 17.06.25ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետԱմերիկյան OpenAI ընկերությունը, որը ստեղծել է լայնորեն քննարկվող ChatGPT արհեստական բանականության չաթբոտը, հայտարարել է ԱՄՆ կառավարության և պետական ծառայողների համար նախատեսված ծրագրի մեկնարկի մասին: Նոր նախաձեռնության շրջանակում ընկերությունը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պաշտպանության նախարարության հետ:
12:52 • 17.06.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտԵրևանում հունիսի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:48 • 17.06.25Գեղարքունիքում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան տուժածներՎթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանսվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
12:45 • 17.06.25«Որքա՞ն եք խուսափելու լրագրողների հարցերից», «Ավանդաբար միշտ խուսափում եմ, թող այդպես էլ մնա». Փաշինյանն արձագանքեց լրագրողին (տեսանյութ)Երբ վարչապետը հեռանում էր, լրագրողներից մեկը հետևից կանչեց, «Որքա՞ն եք խուսափելու լրագրողների հարցերից», ի պատասխան նա նշեց. «Ավանդաբար միշտ խուսափում եմ, թող այդպես էլ մնա»:
12:18 • 17.06.25Արդեն որերորդ անգամ է, ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Գալյանը՝ լրագրողներին (տեսանյութ)Երբ լրագրողները նրան ընդհատեցին ու ասացին, որ նախարարը չի կարող այդպես խոսել իրենց հետ, Գալյանն ասաց, որ հրավիրում է բոլոր լրագրողների Արդարադատության նախարարություն էթիկայի դասընթացների, կազմակերպելու քննարկում իրավական լրագրության մասին:
