Իրադարձային
-ից
-ը
21:44 • 16.06.25Թրամփն իր սեփական սմարթֆոնը կթողարկիTrump Organization ընկերությունը հայտարարել է Trump Mobile բջջային ծառայության գործարկման մասին և ծրագրում է օգոստոսին ներկայացնել ամերիկյան արտադրության T1 Phone սմարթֆոնը։
19:46 • 16.06.25Բախվել են թիվ 54 երթուղու «MAN» մակնիշի ավտոբուսն ու «SAIPA» մակնիշի ավտոմեքենանԱյսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
17:18 • 16.06.2544,7 մլն դրամ աշխատանքի վարձատրություն Հանրային հեռուստաընկերությունից․ ինչ է հայտարարագրել նախարարի ամուսին Պետրոս ՂազարյանըՊետրոս Ղազարյանը 2024 եկամտի, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրում հայտարարագրել է 2 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական բնակելի տուն, որոնք ձեռք է բերվել 2022 թվականին Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում։
17:07 • 16.06.25Մենք հաղթանակի ճանապարհին ենք. Իսրայելի ռազմաօդային ուժերը վերահսկում են Թեհրանի երկինքը. ՆեթանյահուԻրանի հետ շարունակվող հակամարտության ֆոնին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Թել Նոֆի ավիաբազա: Պաշտպանության նախարար Իսրայել Կացի և շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի ուղեկցությամբ նա հանդիպել է զինվորական անձնակազմի և հրամանատարական կազմի հետ, հայտնում է cursorinfo.co.il կայքը:
16:52 • 16.06.25Հայաստանի 17 քաղաքացի Երուսաղեմում այժմ սպասում են պետության աջակցությանը. քաղաքացիԽնդրում ենք՝ ՀՀ ԱԳՆ, ՀՀ կառավարության Տուրիզմի հայկական ֆեդերացիա, Իսրայելում ՀՀ դեսպանություն և համապատասխան կառույցներ, արձագանքեք հնարավորինս արագ։ Նրանց պետք է ուղղություն, անվտանգություն, հստակեցում՝ ինչ անել։
16:50 • 16.06.25Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին ՊՆ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՎթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
16:38 • 16.06.25Չախոյանը դիմել էր՝ իր բնակության հասցեի շենքի մուտքը ներառելու վերանորոգման ընթացիկ ծրագրում. աշխատակիցը դիմումը սխալմամբ ներառել է տանիքների երկաթյա թիթեղներ տրամադրելու ցանկում. ԿոստանյանՎարչական շրջանը պատասխանել է, որ նման աշխատանքները համատիրության լիազորությունների շրջանակում են, սակայն հնարավորության դեպքում մուտքի վերանորոգումը կարող է ընդգրկվել առաջիկա ծրագրերում։
16:21 • 16.06.25Լիակատար աջակցություն ենք հայտնում իրանցի եղբայրներին և քույրերին. հավատացած ենք՝ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. Թեհրանի թեմի առաջնորդԼիակատար աջակցություն ենք հայտնում մեր իրանցի եղբայրներին և քույրերին՝ հավատացած լինելով, որ Իրանը կարող է հաղթանակով դուրս գալ այս տագնապներից. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասված է Հայ Առաքելական Եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ուղերձում:
16:11 • 16.06.25ՊԵԿ նախկին պաշտոնյայի ընկերության հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքվել, այդ թվում՝ պաշտոնավարման ընթացքում. Hetq.amԳեղամ Վանունուն պատկանող «Մեյդ թու մեյք» ՍՊԸ-ն պետական գնումների ակտիվ մասնակից է։
15:47 • 16.06.25Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակըԱռավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, հավատացյալների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք` տանելով սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:
15:43 • 16.06.25Պետական գաղտնիք է «Կրթվելը նորաձև է» արշավին բյուջեից տրվող գումարների վերաբերյալ տեղեկությունը․ վարչապետի աշխատակազմՀիշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությունը մասամբ պետբյուջեից ֆինանսավորելու մասին հայտնի էր դարձել շուրջ 10 օր առաջ, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում բացահայտեց այս տեղեկությունը՝ պատասխանելով պատգամավորի հարցին։ Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է պետությունը ֆինանսավորում այս նախաձեռնությունը, երբ այն Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլ»-ը հիմնադրամի ծրագրերից մեկն է համարվում։
15:40 • 16.06.25Սուրենավանում «Ford Transit»-ը բախվել է «Mercedes Sprinter»-ին․ կան վիրավորներ4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
15:07 • 16.06.25Հունիսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում և մի շարք փողոցներումՆշված փոփոխությունով պայմանավորված՝ այդ ճանապարհահատվածներում կկատարվեն երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ:
15:06 • 16.06.25ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 6,060 դի, ստացել՝ 78-ը. ՄեդինսկիՌուսաստանը կատարել է Ստամբուլում տված խոստումները, ընդհանուր առմամբ ուկրաինական կողմին է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի զոհած սպաների և զինվորների 6,060 մարմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
14:55 • 16.06.25Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Իսրայել-Իրան hակամարտության կարգավորման հարցում. Էրդողանը՝ ՓեզեշքիանինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան պատրաստ է միջնորդել Իսրայելի հետ հակամարտության արագ ավարտին և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալուն։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
