Իրադարձային
-ից
-ը
12:33 • 11.06.25ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին. կա 2 զոհ, շուրջ 60 վիրավորԽարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ 17 «շահիդ» անօդաչու թռչող սարքերի միջոցով հզոր հարվածները հրդեհներ են առաջացրել հինգհարկանի բնակելի շենքի 15 բնակարաններում։
12:22 • 11.06.25Փաստորեն, տղաներն Ադրբեջան չէին անցել. Սյունիքի մարզպետն՝ օրեր առաջ 2 անչափահասի անհետանալու մասինՄարզպետն անդրադաձել է նաև սահմանամերձ գյուղերում հնչող կրակոցներին և հայտնել, որ դրանք հատուկ գիշերային ժամերին են հնչում։
11:53 • 11.06.25Ինչ բարելավումներ կան արցախցիների բնակարանային ծրագրերում, ինչ համաձայնության են եկել 40 հազար դրամ աջակցության մասով. ներկայացրել է ԻսկանդարյանըԻնչ վերաբերում է ակցիաներին՝ Իսկանդարյանն ասաց, որ, բնականաբար, դրանք շարունակվելու են։ «Խորհուրդը հանդես է գալիս ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով։ Այն ունի 12 կետ. առաջինը՝ արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների վերադարձն է։ Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք դեռ լուծված չեն, և խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել»,- ընդգծեց նա։
11:53 • 11.06.25Վերջին չորս տարում Հայաստանում տնկվել է շուրջ 3.2 միլիոն ծառ. նախարար«2024 թվականին պետական բյուջեով ֆինանսավորվել է 337 հեկտար տարածքում իրականացված անտառտնկման ծրագիր։ Բացի այդ, մոտ 1100 հեկտար անտառ ևս վերականգնվել կամ ստեղծվել է միջազգային դրամաշնորհային ծրագրերի և ներհայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ»,- ասաց Սիմիդյանը։
11:50 • 11.06.25Դուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ)ԱՄԷ փոխնախագահ և Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը դրել է Դուբայի մետրոյի կապույտ գծի հիմնաքարը և հաստատել Emaar Properties կայարանի նախագծումը։ Կայարանը զբաղեցնում է մոտ 11,000 քառակուսի մետր տարածք և նախատեսվում է, որ այն կտեղավորի մինչև 160,000 ուղևոր, իսկ օրական ուղևորահոսքը մինչև 2040 թվականը կհասնի ավելի քան 70,000-ի, ըստ Դուբայի կառավարության մամուլի ծառայության։
11:27 • 11.06.25Ես զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. ՄասկՀիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և գործարար Իլոն Մասկը հրապարակավ վիճել են։ Միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին «ստախոս» էր անվանել, ասել էր, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում և անուղղակիորեն մեղադրել էր նրան մանկապղծության համար։ Թրամփը պատասխանել էր, որ ձեռնարկատերը «խելագարվել» է և առաջարկել, որ Մասկի ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ և պայմանագրեր:
11:07 • 11.06.25Ճամբարակում հրշեջ-փրկարարները փլատակներում հայտնաբերել են ևս մեկ մարմինԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։
10:40 • 11.06.25Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքըԵրևանի կայարանից այն շարժվելու է 08:30, ժամանելու է Շորժա 11:43-ին։ Նույն օրը Շորժայից դեպի Երևան մեկնելու է 17:00-ին, ժամանելու է 20:35-ին։ Գնացքների երթևեկության ժամանակացույցի, ինչպես նաև տոմսերի գների հետ կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում:
10:37 • 11.06.25Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել«Ես արտակարգ դրություն եմ հայտարարել և պարետային ժամ եմ սահմանել Լոս Անջելեսի կենտրոնում՝ վանդալիզմն ու թալանը դադարեցնելու համար», - ասել է Բասը։
10:29 • 11.06.25Ճամբարակում գազի պшյթյnւնի հետևանքով փլուզվել է 3 բնակարան, 10 տnւժած տեղափոխվել է բժշկական կենտրոնՀունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
10:15 • 11.06.25ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր օրենսդրական նախաձեռնություն, որը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանըՀայաստանը 2021 թվականից Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր է, ինչը հնարավորություն է տալիս աղետների ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ և տրամադրել պետական կառավարման համակարգին, տեղական ինքնակառավարման մարմիններին և համապատասխան կառույցներին:
10:14 • 11.06.25Ադրբեջանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը և Պակիստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում«Անսահման եղբայրություն IV» բազմազգ զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերին: Դրանց նպատակն է բարձրացնել մասնակից երկրների համատեղ օպերատիվ կարողությունները և «նպաստել» (չակերտները՝Խմբ.) տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
09:58 • 11.06.25Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցԲժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել:
09:44 • 11.06.25Ճամբարակում պայթյունից հետո բռնկված հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժածԱյս պահի դրությամբ` տեղի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 9 տուժած, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
09:17 • 11.06.25Ճամբարակում շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհՀունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
