Իրադարձային
-ից
-ը
16:37 • 11.06.25Երևանում բախվել են «Lexus»-ը և «Volvo»-ն․ կա տուժածՎթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
16:12 • 11.06.25Երևանում հունիսի 4-10-ը մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԾծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
15:38 • 11.06.25Viva-ն «Զինվորի տան» համար նոր մասնաշենք է կառուցել (տեսանյութ, լուսանկարներ)Նոր մասնաշենքում պատրաստ է քայլքի լաբորատորիայի դահլիճը: Բուժառուների հետազոտումն իրականացվելու է նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչը թույլ է տալու 2D ձևաչափով տեսնել, ժամանակին ու առավել հստակ բացահայտել և գնահատել հնարավոր խնդիրները:
15:29 • 11.06.25Ճամբարակում տեղի ունեցած պшյթյnւնի հետևանքով զnhերի թիվը հասել է չորսիԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով, հոգեբանական աջակցության բաժնից հոգեբաններ։
15:17 • 11.06.25Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա«Հայաստանում գիտակցում են՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն երկրի, այլ ընդհանուր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչն է», - ասել է նա:
14:47 • 11.06.25ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 1,212 զինվորի մարմինՈւկրաինա են վերադարձվել 1212 զոհված ուկրաինացի զինծառայողների մարմիններ, չորեքշաբթի՝ հունիսի 11-ին, հայտնել է ռազմագերիների հետ վարվելակերպի Ուկրաինայի համակարգող շտաբը։ Նրանց թվում են Ուկրաինայի Խարկովի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում զոհված զինվորներ։ Նշվում է, որ զոհված ուկրաինացի զինծառայողների ինքնությունը կպարզվի «հնարավորինս շուտ»։
14:38 • 11.06.25Թրամփը չի բացառել Մասկի հետ հաշտվելու հնարավորությունը«Կարծում եմ՝ կարող եմ», - ասել է Թրամփը լրագրող Միրանդա Դևինի հետ Pod Force One փոդքասթի ժամանակ՝ պատասխանելով Մասկի հետ հաշտեցման հնարավորության մասին հարցին։
13:53 • 11.06.25Վստահ եմ, որ մենք կառուցելու ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը. Ավինյան«Նախագիծը, որը, թերևս, Հայաստանի նորանկախ պատմության ամենաբարդ ծրագրերից մեկն է, անցել է համալիր փորձաքննություն։ Դրա վրա մոտ 7 ամիս է ծախսվել։ Մնում է շինարարության մրցույթի ու ֆինանսավորման կազմակերպումը»,-ընդգծեց Ավինյանը։
13:50 • 11.06.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
13:45 • 11.06.25ՌԴ-ն պատրաստ է կատարել Ստամբուլում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևից. Զախարովա«Գերիների փոխանակման գործընթացը սկսվել է հունիսի 9-ին, իսկ փոխանակման երկրորդ փուլը տեղի է ունեցել հունիսի 10-ին», - նշել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը անում է ամեն ինչ՝ զինծառայողներին ուկրաինական գերությունից դուրս բերելու համար։ Զախարովան նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և նմանատիպ մոտեցում է ակնկալում Կիևի ռեժիմից։
13:34 • 11.06.25Մալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել ենՎիրահատվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի տարածքից և Սիլիկյան թաղամասի ավտոսպասարկման կետից փրկված արջերից երկու արու առանձնյակները։ Տարիներ շարունակ գերության մեջ՝ վանդակներում բանտարկված լինելու հետևանքով նրանց ատամները լրջորեն վնասվել էին։
13:07 • 11.06.25Եթե Իրանին hակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոhի Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան բազաները. ՊՆ ղեկավարԵթե Իրանին հակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոհի այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ամիր Նասիրզադեն լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:
12:57 • 11.06.25Ճամբարակի պшյթյունի հետևանքով հnսպիտալացվել է 11 տnւժած. ԱՆՏուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
12:50 • 11.06.25Կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության, օրենքների և բարոյականության շրջանակներում. Դավիթ ԽուդաթյանԽուդաթյանը նշեց, որ հաշտ չէ առաջին հերթին այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որը, ցավոք սրտի, տեղի է ունեցել վերջին տարիներին եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ:
12:34 • 11.06.25Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունըԸստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» արտադրատեսակների նմուշները «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ և «ԱՑԽՄ»՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
