Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին. Զախարովա

15:17 • 11.06.25

Պաշտոնական Երևանից որևէ ազդակ չենք ստացել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին, հանրապետության պաշտոնական դեմքերը հրապարակավ հաստատել են՝ նման հարց օրակարգում չկա. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանում գիտակցում են՝ ռուսական ռազմաբազան ոչ միայն երկրի, այլ ընդհանուր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչն է», - ասել է նա: