Իրադարձային
-ից
-ը
14:53 • 12.06.25Երևանի Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմՄասնավորապես՝ Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ:
14:21 • 12.06.25Լին Թրեյսին կլքի ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնըՌուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շուտով կավարտի իր առաքելությունը, հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը: Հունիսի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 18:30-ին, նախատեսված է ուղիղ հեռարձակում, որի ընթացքում Թրեյսին հրաժեշտի խոսքով հանդես կգա: Նրա լիազորությունների դադարեցման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում, գրում է «Կոմերսանտ»-ը:
14:00 • 12.06.25Հրդեհ՝ Իրանի նավահանգիստներից մեկում. այրվել է 10 նավ (տեսանյութ)Կրակի առաջացման պատճառը դեռևս անհայտ է, լրացուցիչ և պաշտոնական տեղեկություններ կհրապարակվեն մանրակրկիտ հետաքննությունից հետո։
13:21 • 12.06.25Երևանի կենտրոնում տեղադրված դրոշը հեռացված է, իրականացվել է համապատասխան վարչարարություն. ՆԳՆՆշենք, որ ավելի վաղ պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսպիսի դրոշ էր այսօր հայտնվել Երևանի կենտրոնում` անհայտ երկրի, անհայտ նկարչի կողմից ստեղծված: Դրոշ տեղադրողներին տուգանել են փողոցը սխալ անցնելու համար, իսկ այժմ հրավիրում են Կենտրոնի ոստիկանություն»:
13:09 • 12.06.25Հնդկաստանում 290 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել (տեսանյութեր)Ըստ Times of India-ի՝ Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռում եղել է 290 ուղևոր։ Այն ուղևորվում էր դեպի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։ «Հազարավոր մարդիկ զանգահարել են և հարցրել, թե ինչպես կարելի է գեղեցիկ ճանապարհով գնալ դեպի աշխարհի լավագույն երկիրն ու շուկան։ Այն կոչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ»։ Թրամփը «ոսկե քարտի» գաղափարի մասին հայտարարել է դեռևս փետրվարին։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները բնակության իրավունք կտրամադրի հարուստ և հաջողակ մարդկանց, ովքեր կկարողանան մեծ
13:03 • 12.06.25Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՕդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
12:41 • 12.06.25Արագածոտնում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը. կան տուժածներԸստ նախնական տեղեկութունների՝ «Opel»-ը Վանաձորից դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել «Volvo»-ի և մյուս տրանսպորտային միջոների վարոդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, ու բախման հետևանքով «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
12:30 • 12.06.25Որոշ կաշառակերներ խոսում են՝ իբր «Հայաստան» համահայկական հիմնադրամից գողացել են, խոսքը Քոչարյանի մասին է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)«Եվ այս այս հայտարարություններին էլ ես չգիտեմ, մենք հակադարձում ենք, չենք հակադարձում, բայց էլի եմ ասում, փաստն այն է, որ կար քննիչ հանձնաժողով։ Հիմա ես նայեցի, ոնց որ լուր չկա այդ հանձնաժողովից, իրենք ասում էին՝ լծակներ, այս անենք, բացահայտենք, բա ինչի՞ չեն բացահայտում, թող բացահայտեն»,- ասաց Փաշինյանը:
12:15 • 12.06.25«Դավիթ Անհաղթ» այգին դարձել է Աջափնյակի մետրոպոլիտենը, ընտրություններից ընտրություն են «կառուցում». Արթուր Չախոյան (տեսանյութ)Որևէ մեկը չի կարող ասել, որ ես մանիպուլացնում եմ կամ սխալ եմ ներկայացնում։ Ամեն ինչ ներկայացված է հստակ փաստերով՝ ըստ զեկույցների։ Փաստերը անհերքելի են»,- նշել է նա:
12:01 • 12.06.25Դժnխային իրադարձությունների միջով անցնելով՝ հիմա ստացել ենք շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Վարչապետի խոսքով՝ այստեղ նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին հակակշիռ են դարձել անհավանական հեռանկարներ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ միջազգային ոլորտներում։
11:50 • 12.06.25Պուշկին-Աբովյան խաչմերուկում բախվել են «Mercedes G»-ն և «BMW»-նՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
11:49 • 12.06.25Հարավային Աֆրիկայում ձյան և ջրհեղեղների հետևանքով 49 մարդ է զոhվել (տեսանյութ)Հարավային Աֆրիկայի որոշ հատվածներում ուժեղ ցիկլոն է թափանցել՝ բերելով անձրևներ և ձյուն, ինչպես նաև առաջացնելով ջրհեղեղներ։ Մարզային իշխանությունների տվյալներով՝ Արևելյան Քեյփում, որն ամենաշատ տուժած նահանգներից մեկն է, ջրհեղեղը բազմաթիվ մարդկանց ստիպել է լքել տները՝ առաջացնելով էլեկտրաէներգիայի անջատումներ և մեծ խցանումներ:
11:18 • 12.06.25Ռուսական բանակը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է ԽարկովինՏերեխովի խոսքով՝ ռուսական զինված ուժերը գիշերը Խարկովին 12 հարված են հասցրել։ Անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է դպրոցի տարածքին, մյուսը՝ բազմահարկ բնակելի շենքի բակում գտնվող մանկապարտեզի խաղահրապարակին։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Խարկովի Սալտովսկի շրջանում գտնվող երկու բնակելի շենքերի և մարզասրահի։
10:41 • 12.06.25Աջափնյակում 2 անչափաhասի վիճшբանությունն ավարտվել է դшնшկաhարությամբՄաշտոցի ոստիկաններն այնուհետև իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
10:23 • 12.06.25Ճամբարակի դեպքի հետևանքով երևանյան ԲԿ տեղափոխված 3 տուժածից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը` միջին ծանրության. ԱՆՃամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
