Իրադարձային
-ից
-ը
18:28 • 12.06.25Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
17:33 • 12.06.25Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովինԺաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկխոսության ամրապնդումն ու զարգացումը՝ նշելով, որ ձևավորված հարթակը նոր ծրագրերի և գաղափարների իրականացման հիմք է դառնում։
17:28 • 12.06.25Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ ՄոդիինԻնքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի, ողջ մնացածներ չկան։
17:20 • 12.06.25Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբՀսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։
16:47 • 12.06.25Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանին«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, իսկ այս սրտակեղեք վթարից տուժած բոլոր ընտանիքներին մաղթում եմ տոկունություն», - գրել է նա:
16:30 • 12.06.25Հնդկաստանում ավիաաղետի հետևանքով nղջ մնացածներ չկան. ոստիկանություն«Կարծես թե ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Զոհերի մասին ճշգրիտ տվյալները պարզվում են», - գործակալությանը հայտնել է ոստիկանության կոմիսար Գ. Մալիկը։
16:26 • 12.06.25«Կարծիքների բախում 3-րդ անձի համար». Ժաննա Բուտուլյանը բացահայտում է, թե ինչու չէր շփվում Էլեն Ասատրյանի հետ (տեսանյութ)Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը «Break Point» փոդքասթի ընթացքում պատմել է Էլեն Ասատրյանի հետ չշփվելու պատճառի, շփումը վերականգնելու մասին:
16:23 • 12.06.25Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
16:06 • 12.06.25ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել (լուսանկարներ, տեսանյութ)ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գերությունից վերադարձրել է ռուս զինծառայողների երրորդ խումբը։ Դրա դիմաց Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները տեղափոխվել են Ուկրաինային։ Փոխանակումը կատարվել է հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։
16:04 • 12.06.25Երևանում, Կոտայքում և Գեղարքունիքում ապամոնտաժվել են բենզալցակայաններ և հեղուկ գազի պահեստարանՍտուգումների արդյունքում նշված բենզալցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։
15:52 • 12.06.25Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակինՍերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այսօր այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի պետական, քաղաքական գործչի հիշատակին:
15:45 • 12.06.25ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է«Դիվանագետների խոսքով՝ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ 19 երկիր քվեարկել է բանաձևի օգտին... Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն քվեարկել են դեմ, 11 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ երկու երկիր չի քվեարկել», - հաղորդում է գործակալությունը։
15:44 • 12.06.25Ճամբարակի դեպքի հետևանքով տուժածներից մեկը կյանքից հեռացել է. ԱՆՀիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
15:36 • 12.06.25Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատունՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։
15:23 • 12.06.25Գյումրիում բախվել են «VAZ»-ը և «Toyota»-նՓրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
