Իրադարձային
-ից
-ը
14:08 • 13.06.25Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և ՌԴ-ն խորը մտահոգություն են հայտնել Իսրայել-Իրան սրման առնչությամբՖրանսիան, Գերմանիան և Չինաստանը կոչ են անում Իսրայելին և Իրանին զսպվածություն ցուցաբերել: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն X-ում գրել է. «Մենք կոչ ենք անում խուսափել ցանկացած սրացումից, որը կարող է վտանգել տարածաշրջանի կայունությունը»։ Միևնույն ժամանակ, Բարոն հիշեցրել է, որ Ֆրանսիան բազմիցս արտահայտել է «խորը մտահոգություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ» և ընդգծել է Իսրայելի «ինքն իրեն պաշտպանելու» իրավունքը։
14:03 • 13.06.25Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պшյթյունԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
13:53 • 13.06.25Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքովԸստ այդ ուղևորների՝ Ռուսաստանի հայերի միությանը դիմած հարազատների խոսքերի՝ հիմա Դուբայ մեկնող մեր հայրենակիցների հետ կապը դադարել է:
12:57 • 13.06.25ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի կարծում, որ աշխարհը մոտեցել է միջուկային պատերшզմին Իսրայելի կողմից Իրանին հարվածելու հետևանքով«Սա Իսրայելի կողմից միակողմանի գործողություն է։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն լարվածության թուլացմանը, և ես գիտեմ, որ նրանք արդեն դա անում են», - ասաց Ռուտտեն։
12:56 • 13.06.25Բելգորոդ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ և Կազան-Շարժա չվերթերը արտակարգ վայրէջք են կատարել Զվարթնոցի օդանավակայանումԲելգորոդ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ և Կազան-Շարժա չվերթերը արտակարգ վայրէջք են կատարել Զվարթնոցի օդանավակայանում, քանի որ Իրանի օդային տարածքը գիշերը ժամը 4։30-ից փակ է եղել:
12:50 • 13.06.25Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի սցենարին. Նեթանյահուի գրասենյակՆրան խնդրեցին մեկնաբանել Իրանի հետ լայնածավալ զինված հակամարտության հնարավորությունը։ «Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման», - պատասխանեց Գենդելմանը։
12:23 • 13.06.25Ձեր ազատության օրը մոտ է. Նեթանյահուն դիմել է Իրանի ժողովրդին«Ձեզ ուղերձ ունեմ՝ մեր պայքարը ձեր դեմ չէ։ Մեր պայքարը դաժան բռնապետության դեմ է, որը 46 տարի ճնշում է ձեզ։ Ես հավատում եմ, որ ձեր ազատության օրը մոտ է։ Եվ երբ այդ օրը գա, մեր երկու հին ժողովուրդների միջև մեծ բարեկամությունը կրկին կծաղկի», - ասել է նա:
12:22 • 13.06.25Փաշինյանը Պրահա է մեկնել դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ (տեսանյութ)Վարչապետը Չեխիայում կմասնակցի «GLOBSEC 2025» ֆորումին:
12:15 • 13.06.25ՊՊԾ աշխատակիցներն, nւժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից (տեսանյութ)ՊՊԾ աշխատակիցներն, ուժ կիրառելով, լրագրող Վահե Մակարյանին դուրս հանեցին ԱԺ շենքից:
12:00 • 13.06.25«Համաձայն չեմ», «Կարող եմ նիստը բացել և փակել, Ձեր համաձայնությունն առաջնային չէ». ԱԺ-ում «Բանակից գումարով ազատվելու» նախագծի քննարկումները թեժ ենՍարգսյանն հավելեց, որ ինքը չի ներկայացնում իրական թվեր, որպեսզի չխախտի գաղտնիության վերաբերյալ օրենսդրական պահանջները։ Նա պարզապես ցանկանում է ցույց տալ իրավիճակի պատկերը, որպեսզի խնդիրը հասկանալի լինի։
11:36 • 13.06.25Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը, այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի հակաhարվածի հարցում. Իրանի ԶՈՒ ԳՇ«Այժմ, երբ Երուսաղեմն օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանն արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական ռեժիմին և նրա կողմնակիցներին», - ասվում է հայտարարության մեջ:
11:29 • 13.06.25Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան չվերթերը հետաձգվել ենՉեղարկել և հետաձգվել են նաև Armenia airways ընկերության՝ Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան 6A 222 և 6A 221 չվերթերը։
11:14 • 13.06.25Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո«Անխոհեմ, անօրինական և միտումնավոր ագրեսիայի ակտով սիոնիստական ռեժիմը մի շարք համակարգված ռազմական հարձակումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», - «Թասնիմ» գործակալությունը մեջբերում է փաստաթղթի տեքստը:
11:06 • 13.06.25Մենք այլ ընտրություն չունենք, չենք կարող թույլ տալ, որ Իրանը ձեռք բերի միջուկային զենք. Իսրայելի ՊԲՄենք այլ ընտրություն չունենք։ Մենք գործում ենք ընդդեմ սպառնալիքի, որը անխուսափելի է և գոյաբանական վտանգ է ներկայացնում։ Չենք կարող թույլ տալ, որ Իրանի ռեժիմը ձեռք բերի միջուկային զենք, որը սպառնալիք կդառնա Իսրայելի և ամբողջ աշխարհի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
10:59 • 13.06.25Դու կարող ես մի քանի մեռшծ լեզու իմանալ, բայց այնքան չինքնահաստատված nչնչություն մնալ, որ կյանքի մայրամուտին, երբ պետք է որ հասած լինեիր իմաստնության գագաթնակետին, քո ամենաուժեղ կողմը շարունակի մնալ մարդկանց ծшղրելն ու վիրшվորելը. Աննա ՀակոբյանԴուք ձեզ կողքից տեսնո՞ւմ եք։ Դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք: Դուք ուժեղ եք, բան չունեմ ասելու, շատ ուժեղ եք։ Բայց ուժեղ եք ճիշտ նույնքան, որքան ջութակի գնացող տղային ծաղրող անդաստիարակ պատանյակները, որոնց ողջ ուժը կայծակնային արագությամբ անէանում է նույն այն պահին, երբ իրենցից էլ ավելի անդաստիարակը բռնում է ականջից եւ քարշ տալով ցույց տալիս իր տեղը։
