Իրադարձային
-ից
-ը
16:43 • 13.06.25Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Թեհրանում կա առնվազն 78 զոհ, 329 վիրավորԻրանի մայրաքաղաքի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով Թեհրանի առնվազն 78 բնակիչ զոհվել է, 329-ը՝ վիրավորվել։Այս մասին հայտնել է NourNews գործակալությունը։
16:38 • 13.06.25«Պիցցա Տաշիր»-ի Աբովյանի մասնաճյուղում կասեցվել է սուշիի մեկ արտադրատեսակի արտադրությունըԱբովյան քաղաքում գործող այդ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար:
16:21 • 13.06.25Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում5G ցանցի գործարկումը Երևանում վկայությունն է մեր նվիրվածության՝ նորարարությունների ներդրմանը և ամբողջ Հայաստանում բաժանորդներին աննախադեպ թվային փորձառություն տրամադրելուն։
16:18 • 13.06.25Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. Իրանի տապալված միապետի որդին դիմել է զինվորականներին«Անխոհեմ կերպով հետամուտ լինելով միջուկային զենքի ստեղծմանը՝ Ալի Խամենեին և նրա անգործունակ ու հանցագործ ավազակները Իրանը ներքաշել են պատերազմում և Իրանի ժողովրդին վտանգի ենթարկել։ Նրանք են պատասխանատու։ Բայց ռեժիմը թույլ է և պառակտված։ Այն կարող է փլուզվել։ Ինչպես ասել եմ իմ հայրենակիցներին, Իրանը ձերն է և պետք է այն վերադարձնեք։ Ես ձեզ հետ եմ։ Մնացեք ուժեղ, և մենք կհաղթենք։ Ես ասել եմ զինվորականներին, ոստիկանությանը և անվտանգության ուժերին. անջատվեք ռեժիմից։ Հարգեք ցանկացած պատվավոր զինծառայողի երդումը։ Միացեք ժողովրդին», - նշել է Փեհլևին:
16:07 • 13.06.25Հրազդանում կասեցվել է թռչնի ձվի արտադրամասի արտադրական գործունեությունըԼորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
16:04 • 13.06.25Արգիշտի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԱրգիշտիի փողոցի՝ «Երևան» պլազային հարող հատվածում, ձախ եզրային երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:
15:55 • 13.06.25Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր2 օր յուրահատուկ մշակութային մթնոլորտ՝ գրական զրույցներով, հեղինակների հետ հանդիպումներով, բազմաժանր գրքերով։
15:52 • 13.06.25Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը դրական եզրակացություն չստացավ ԱԺ հանձնաժողովումՕրինագծով առաջարկվում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, կամ ծառայել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ:
15:38 • 13.06.25«Պարոն Քոչարյանը երբևէ բացասական կարծիք չի հայտնել նախագծի վերաբերյալ», «Կեղծ, սխալ բաներ եք ասում». վեճ՝ Աժ-ումԱղմկահարույց նախագիծը հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացավ, իսկ Հայկ Սարգսյանը լքեց դահլիճը:
15:37 • 13.06.25Թշնшմին կզղջա արածի համար. Իրանի նախագահը դիմել է ժողովրդին«Իրանի ժողովուրդը և երկրի իշխանությունները չեն լռի այս հանցագործության առջև, և Իսլամական Հանրապետության օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողությունների համար», - ընդգծել է նախագահը ազգին ուղղված իր ուղերձում։
14:58 • 13.06.25Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ պետք է ազատվել կեղծ գիտնականներից, այդ կեղծ գիտնականներից մեկը Վահան Կոստանյանն է, ի՞նչ եք արել պարզելու համար. Գեղամ ՄանուկյանՔվոտավորում դրեցիք, ես, ՀՀ քաղաքացի Գեղամ Մանուկյանը, պատրաստ լինելով վճարել 24 միլիոն, չեմ տեղավորվում այդ քվոտավորման մեջ: Դիմում եմ Սահմանադրական դատարան, որովհետև այս օրենքն ասում է, քաղաքացին կարող է 24 միլիոն տա ու մեկ ամիս ծառայի։
14:53 • 13.06.25Իրանի դեմ գործողությունը կշարունակվի. Իսրայելի ԱԳ նախարար«Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը զրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոյի հետ... Նախարար Սաարը բացատրել է, որ գործողությունը կշարունակվի, և դրա նպատակն է վերացնել Իսրայելի գոյությանն առկա սպառնալիքները», - ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
14:35 • 13.06.25Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՕդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 , 16-ին կնվազի 4-6 աստիճանով։
14:30 • 13.06.25Ադրբեջանը դեռ չի արձագանքել hրադադարի խախտման վերաբերյալ հայկական կողմից փոխանցված նյութերին. Արմեն ԳրիգորյանՆրա խոսքով, սահմանամերձ գյուղերի տարածքում ադրբեջանական դիրքերից արված կրակոցների նպատակներից մեկը կարող է լինել միջազգային հանրության ուշադրությունը խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված հաջողություններից շեղելը:
14:13 • 13.06.25Ունենք պատգամավորի զավակ, որը դպրոցն ավարտելուց հետո դասարանից միայն ինքն է զորակոչվելու, սա անարդար չէ՞ զորակոչվողի նկատմամբ. Հայկ ՍարգսյանԻ պատասխան Սարգսյանն ասաց, որ նախագիծը վարչապետին ներկայացրել է 2024 թվականի հունվարին։
