Իրադարձային
-ից
-ը
17:40 • 14.06.25Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար․ Իսրայելի ՊԲԱվելի վաղ իսրայելցի զինվորականները հաղորդել էին Իրանի միջուկային նախագծի 9-ը առաջատար գիտնականի սպանության մասին։
17:31 • 14.06.25Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes Viano»-ն և «Opel Astra»-ն4 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
17:17 • 14.06.25Աբովյանի «Սիրիուս» գործարանում քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներումՄինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գործարանի աշխատակիցները:
17:04 • 14.06.25ՀՑԹԻ-ում ցեղասպանագետներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմական, իրավական և մարդասիրական ասպեկտներինՀունիսի 7-ին բանախոսությամբ հանդես է եկել Ռեգենսբուրգի Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) գիտաշխատող և ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժնի հրավիրյալ ավագ գիտաշխատող, Արթուր Սիմոնյանը։
16:29 • 14.06.25Գործարկվել է Երևան-Բաթում-Երևան երթուղով ուղևորատար գնացքըԳնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։
15:47 • 14.06.25ՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին«Ուկրաինան ոչ մի մարմին չի փոխանցել Ռուսաստանին»,- գրում է գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի` այժմ գերիների փոխանակում է իրականացվում։
15:44 • 14.06.25Վայոց ձորում ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարումԳևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Նա ՀՀ ՊՆ զինծառայող է, կոչումով՝ մայոր։
15:39 • 14.06.25Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35Ըստ աղբյուրի, օդաչուն դուրս է թռել խոցված ինքնաթիռից, նրա ճակատագիրը անհայտ է: Կործանիչը խոցվել է Իրանի արևմուտքում, նշել է հեռուստաալիքը:
15:23 • 14.06.25Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետըԱվելի վաղ երկրի ավիացիոն իշխանությունները հայտնել էին, որ չվերթներ չեն իրականացվի բոլոր իրանական օդանավակայաններում մինչև հետագա ծանուցում։
15:15 • 14.06.25«Շենգավիթ» ԲԿ-ում քթի երկու անհաջող վիրահատություն են իրականացրել, հիմա էլ հրաժարվում են բժշկական փաստաթղթեր տրամադրել. քաղաքացի (տեսանյութ)«Արդեն մի քանի օր է՝ խուսափում են ինձ հետ հանդիպումից։ Բացի այդ, թե՛ հունիսի 12-ին, և թե՛ հունիսի 13-ին, բժիշկների և/կամ վարչակազմի հրահանգով ինձ մոտեցել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, ինչը կարող է դիտվել որպես հոգեբանական ճնշում և վախեցնելու փորձ, հատկապես հաշվի առնելով, որ ես եղել եմ միայնակ, հանգիստ և տրամադրված միայն իմ դիմումը հանձնելուն։
15:13 • 14.06.25Գեներալ Մաջիդ Մուսավին նշանակվել է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատարՄուսավին այս պաշտոնում կփոխարինի Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով զոհված ԻՀՊԿ գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեին։
14:33 • 14.06.25Հռոմի պապն Իրանին ու Իսրայելին պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերելու կոչ է արելԱյս օրերին շատ մտահոգիչ լուրեր են ստացվում. Իրանում և Իսրայելում իրավիճակը լրջորեն վատթարացել է։ Այս նուրբ պահին ես կցանկանայի շտապ կրկին կոչ անել պատասխանատվության և առողջ բանականության»,-ասել է Պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։
14:27 • 14.06.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:35 • 14.06.25Հակասանիտարական վիճակ՝ Գրիբոյեդով փողոցում․ բնակիչների խոսքով, Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի վարչակազմը կարող են ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի խնդիրը լուծվիԵրևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը կարող են ազդել «Վեոլիա ջրի» վրա, որպեսզի վերջապես հիմնովին խնդիրը լուծի, հակառակ դեպքում տարիներն անցնում են, իսկ կեղտաջուրը ավելի մեծ տարածքներ է «գրավում»:
13:17 • 14.06.25Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցելՄի քանի մարդ այս պահի դրությամբ համարվում է անհետ կորած։
