Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

15:23 • 14.06.25

Իրանը երկարաձգում է օդային տարածքի փակումը մինչև հունիսի 15-ի ժամը 01:30-ը (Երևանի ժամանակով 02։30), հայտարարել է երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։

«Հատուկ իրավիճակի պատճառով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարում է երկրի օդային տարածքը փակ պահելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ երկրի ավիացիոն իշխանությունները հայտնել էին, որ չվերթներ չեն իրականացվի բոլոր իրանական օդանավակայաններում մինչև հետագա ծանուցում։