Իրադարձային
-ից
-ը
13:09 • 14.06.25Իսրայելը կրկին հարվածել է ԹավրիզինՊայթյուններ են գրանցվել նաև Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադում և Քերմանշահում։
12:39 • 14.06.25Հորդանանը բացել է իր օդային տարածքը«Օդային տարածքը բաց է, բայց Հորդանան ուղևորվող յուրաքանչյուր ինքնաթիռ պետք է ունենա բավարար վառելիք՝ օդում լրացուցիչ կես ժամ մնալու համար», - հայտնել են Ամմանի միջազգային օդանավակայանի վերահսկողական ծառայությունից։
12:28 • 14.06.25Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթեր չեղարկվել ենAirArabia-ն չեղարկել է նաև Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթերը:
12:18 • 14.06.25Թեհրանի բնակելի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխաԵրեկ Իսրայելի կողմից այս բնակելի շենքի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա:
12:10 • 14.06.25Ռուսաստանի օրվա առթիվ Երևանում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելությունԻր ողջույնի խոսքում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընդգծել է ռուսական պետականության հիմքում ընկած ավանդական արժեքների և բարոյական ուղեցույցների պահպանման կարևորությունը, անդրադարձել աշխարհում տեղի ունեցող բազմաբևեռ կարգի ձևավորման գործընթացներին, որոնք ազդում են տարածաշրջանի վրա, հիշեցրել այս տարի Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության և դրանում հայ ժողովրդի ներդրման մասին, լուսաբանել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների վիճակը և հեռանկարները, ինչպես նաև հավասար և անբաժանելի անվտանգության եվրասիական համակարգի ձևավորման գաղափարը։
12:02 • 14.06.25Հնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՀիշեցնենք, որ Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել
11:46 • 14.06.25Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվել․ մասնագետները Սյունիքում ստուգումներ են իրականացրելԻրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք՝ Մեղրիում, Ագարակում և Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար։
11:07 • 14.06.25Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է. իրանագետԲաքվում դա մեկնաբանել են՝ որպես «մարդասիրական» քայլ Իրանում գտնվող արտասահմանցիներին տարհանելու նպատակով, մինչդեռ իրանական տելեգրամյան ալիքները սա գնահատել են՝ որպես «լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն» Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից։
11:00 • 14.06.25Կապանում բախվել են բեռնատարը և «Suzuki»-ն․ տnւժածներից մեկը երեխա էՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
10:47 • 14.06.25Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածելՆկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ:
10:17 • 14.06.25Իրանը և Իսրայելը շարունակում են փոխադարձ hարվածներըՆշենք, որ Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։
18:56 • 13.06.25Իսրայելը կառավարական ինքնաթիռն ուղարկել է ԱթենքԻսրայելի կառավարական ինքնաթիռը, որն օգտագործվում է երկրի ղեկավարության պաշտոնական ուղևորությունների համար, վայրէջք է կատարել Աթենքում։
18:46 • 13.06.25«Mercedes»-ում ու «BMW»-ում գտնվող քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել են լիցքավորված «Մակարով» տիպի шտրճանակներ և դшնակ․ «BMW»-ի վարորդը դիմել է փախուստիՆերքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք իրենց մոտ կրում են ապօրինի զենք-զինամթերք։
18:30 • 13.06.25ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում, Ադրբեջանի քաղաքացիներ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. ԱԱԾԻրանի Իսլամական Հանրապետության և հարակից որոշ երկրների օդային տարածքների փակմամբ պայմանավորված՝ մի շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ են կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և տարածաշրջանի այլ երկրների օդանավակայաններում։
17:25 • 13.06.25Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
