Իրադարձային
-ից
-ը
12:06 • 15.06.25Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից«Պատվո լեգեոնի ազգային շքանշանի մեծ կանցլերի հրամանով պարոն Նիկոլա Սարկոզին ավտոմատ կերպով հեռացվում է Պատվո լեգեոնի ազգային շքանշանից», - ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։ Ֆրանսիայի նախկին ղեկավարը զրկվել է շքանշանի անդամի կարգավիճակի հետ կապված իրավունքներից և արտոնություններից։
11:53 • 15.06.25Երևանի «Մետաքս» թաղամասում. հաստաբուն բարդիներն արմատից պոկվել ու ընկել ենԱյսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում, հսկայական 2 բարդիներ քամու հետևանքով արմատից պոկվել և ընկել են նշված փողոցում գործող «Լաուրել» ծաղկի սրահի վրա։
11:41 • 15.06.25Պատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԻրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կկանխի միջուկային զենքի ձեռքբերումը, բայց չի ընդունի համաձայնագիր, որը կսահմանափակի իսլամական հանրապետության խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու օրինական իրավունքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը։
11:34 • 15.06.25Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ)Ինչպես հաղորդում է dpa գործակալությունը, շքերթին եկածներից շատերը ձեռքերում պահել են ամերիկյան դրոշներ և կրել են գլխարկներ՝ «Կրկին հզոր դրաձնենք Ամերիկան» գրությամբ։
11:06 • 15.06.25Արթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքովՊտտահողմը, նախնական տվյալներով, Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։
10:45 • 15.06.25Իրան-Իսրայել hակամարտությունն աստիճանաբար վերածվում է բազմաշերտ պատերшզմի. իրանագետ«Նախնական նշաններ կան, որ պատերազմը կարող է տեղափոխվել փոխադարձ հյուծման երկարատև փուլ, ուստի Նեթանյահուիի իշխանությունն ամեն ջանք գործադրում է պատերազմական ուղղակի գործողությունների մեջ ներքաշելու ԱՄՆ-ին, ինչը հղի է ողջ Մերձավոր Արևելքով մեկ լայնածավալ արյունահեղության վտանգով», - նշել է նա։
10:39 • 15.06.25ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել«Մենք հետաքննում ենք կրակոցների դեպք, որը, ենթադրաբար, կապված է Սթեյթ փողոցի մոտ տեղի ունեցած ցույցի հետ... Կարող ենք հաստատել, որ կրակոցների հետևանքով մեկ մարդ ծանր վիճակում է», - ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
10:18 • 15.06.25Եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա hարձակվի, ԱՄՆ ԶՈՒ ամբողջ ուժն ու hզորությունը վրա կhասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով. Թրամփ«Եթե Իրանն ինչ-որ կերպ մեզ վրա հարձակվի, ԱՄՆ զինված ուժերի ամբողջ ուժն ու հզորությունը վրա կհասնեն ձեզ աննախադեպ մակարդակներով։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը», - ասել է Թրամփը Truth Social-ում։
10:01 • 15.06.25Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՀանրապետության տարածքում 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի կեսօրից հետո, 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։ Երևանում հունիսի 15-ին, 16-ի գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 17-ի գիշերը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:48 • 14.06.25Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավորԲակում հայտնաբերվել է 4 կրակված և 1 չկրակված պարկուճ, արնանման հետքեր և «Opel», որի վրա նույնպես առկա է կրակոցի հետք։ «Նաիրի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
20:36 • 14.06.25Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելԸստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Նելլի Գրիգորյանին է նետել, ապա տանիքից ինքն է նետվել:
20:25 • 14.06.25Մինեսոտայում կրակել են երկու դեմոկրատ քաղաքական գործիչների վրա, մեկը մահացել էՀարձակումները տեղի են ունեցել Մինեապոլիսի մոտ գտնվող Չամպլինում և Բրուքլին Պարկում։ Երկու քաղաքական գործիչներն էլ Դեմոկրատական կուսակցության անդամներ են։
19:19 • 14.06.25Բեքհեմն արժանացել է ասպետի տիտղոսի50-ամյա Բեքհեմը ֆուտբոլային կարիերան սկսել է «Մանչեսթեր Յունայթեդում»՝ 1993 թվականին։ Ակումբում անցկացրած տարիներին նա մասնակցել է շուրջ 400 խաղի՝ նվաճելով բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում՝ 6 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն, հաղթել Անգլիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։
18:59 • 14.06.25Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կրկին կհայտնվեն Թեհրանի երկնքում․ Նեթանյահու«Շատ շուտով դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում. մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», - ասել է նա ազգին ուղղված տեսաուղերձում։
17:54 • 14.06.25Թել Ավիվը հերքել է Իրանում իսրայելական կործանիչի խոցման մասին տեղեկություններըԻրանական Nour News գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ իրանական զինվորականները գերի են վերցրել իսրայելցի օդաչուի։
