Իրադարձային
-ից
-ը
17:22 • 15.06.25Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցելԱյսօր՝ հունիսի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
16:05 • 15.06.25Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու մարմինՀունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
15:56 • 15.06.25Ֆիդանն ու Լավրովը քննարկել են Իսրայել-Իրան hակամարտությունը«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և այդ լարվածության հնարավոր գլոբալ ու տարածաշրջանային հետևանքները։ Ֆիդանն ասել է, որ զարգացումները մտահոգիչ են, և որ հակամարտությունը դադարեցնելու և Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճը լուծելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է», - ասել է աղբյուրը։
15:31 • 15.06.25Բաքվի քարոզչամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում` իբր իրանահայերը և ՀԱԵ կառույցները լրտեսություն են անում Իսրայելի օգտին. իրանագետ«Պարզ է, որ այս ստահոդ գրվածքները լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ Իրանի բոլոր պատերազմներում անձնազոհաբար իրենց ծննդավայրի համար մարտնչած իրանահայության՝ Իրանի պետության և ժողովրդի կողմից դրական ընկալման վրա։ Նպատակը մեկն է՝ պանթյուրքական ակտիվիստների միջոցով տեղափոխել ապատեղեկատվությունը պարսկալեզու սոցցանցային տիրույթ՝ հուսալով, որ այն կազդի իրանցիների հասարակական տրամադրությունների վրա», - գրել է նա։
15:01 • 15.06.25Իրանն Իսրայելին hակահարված է տվել հին hրթիռներով, նորերը դեռ չեն օգտագործվել. Իրանի ԶՈՒ պաշտոնյա«Հատկանշական է, որ վերջին գործողության ընթացքում օգտագործված հրթիռների մեծ մասը պատկանում էր իրանական զենքի հին սերնդին։ Եվ սա այն դեպքում, երբ առաջադեմ հրթիռներն ու տեխնոլոգիաները դեռևս չեն օգտագործվել մարտադաշտում», - ասվում է ԻՀՊԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
14:35 • 15.06.25Երևանում Hyundai-ն բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մեքենաներին. գլխիվայր շրջվել. կին վարորդը եղել է ոչ սթափՀունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:50-ի սահմաններում Hyundai մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի հարևանությամբ բախվել է կայանված Ford և 2 Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին։
14:14 • 15.06.25Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.-ի ընտրություններին սպասելու մեջ. Պոլսի հայոց պատրիարքՊոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավին։
14:05 • 15.06.25ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել ևս 1,200 զինվորի մարմին«Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի պայմանավորվածությունները։ Այսօր Ուկրաինային հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինվորների ևս 1,200 մարմին: Ուկրաինան ոչ մի դի չի հանձնել», - ասել է աղբյուրը։
13:57 • 15.06.25ՀՀ-ում ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպքՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք: Մասնավորապես՝ փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:
13:45 • 15.06.25Մենք բոլորս միամիտ մարդիկ ենք, վստահում ենք բոլորին. Պուտին«Դա անհնար է, ես համաձայն եմ ձեզ հետ», - ասել է պետության ղեկավարը Կրեմլում պետական մրցանակի դափնեկիրների հետ զրույցի ժամանակ՝ պատասխանելով միջուկային ֆիզիկոս Յուրի Դիկովի այն դիտարկմանը, որը կոչ էր արել նախագահին «չվստահել թշնամիներին՝ նրանք կխաբեն ձեզ»։
13:24 • 15.06.25Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀունիսի 15-ին Հայաստանը նշում է Պետական դրոշի օրը։ Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է։ Շնորհավորում ենք Հայաստանի դրոշի օրվա առթիվ։
13:13 • 15.06.25Իրաննի ունի համոզիչ ապացույցներ, որ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին hարձակմшն հարցում. Արաղչի«Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիան չէր կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համաձայնության և աջակցության։ Մենք ունենք համոզիչ ապացույցներ, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերն օգնություն են ցուցաբերել Իսրայելին այդ հարձակումները իրականացնելու գործում», - նրա խոսքերն է մեջբերել «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
12:45 • 15.06.25Նիգերիայում գյուղի վրա հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել«Շատ ընտանիքներ կողպվել են և այրվել», - ասվում է Amnesty International-ի հայտարարության մեջ: Բենուե նահանգի ոստիկանության խոսնակը հաստատել է հարձակումը, բայց չի նշել զոհերի ճշգրիտ թիվը:
12:36 • 15.06.25Իսրայելական քաղաքների վրա Իրանի հարվածների հետևանքով կա 8 զոհ, 240 վիրավորԻսրայելի վրա Իրանի կողմից մի քանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 240-ը: Հայֆա, Թեմրա և Բաթ Յամ քաղաքներում, որտեղ հարված է հասցվել բարձրահարկ շենքի, անհետ կորել է 35 բնակիչ, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը՝ հղում անելով ազգային շտապօգնության ծառայությանը:
12:11 • 15.06.25Հայաստանը չի մասնակցել Աստանայում ԱՊՀ երկրների ՆԳՆ քրեական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանըՂազախստանի ՆԳՆ-ում հայտարարել են, որ քննարկվել են զենքի ապօրինի շրջանառության ուղիների խափանման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման ուժեղացման և հանցավոր խմբերին հակազդելու միջոցները: Բացի Ղազախստանից, մասնակցում էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/06/15/294316
