Ադրբեջանը դեռ չի արձագանքել hրադադարի խախտման վերաբերյալ հայկական կողմից փոխանցված նյութերին. Արմեն Գրիգորյան

14:30 • 13.06.25

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հրադադարի խախտման վերաբերյալ հայկական կողմից փոխանցված նյութերին, APRI-2025 համաժողովի շրջանակներում լրագրողներին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, սահմանամերձ գյուղերի տարածքում ադրբեջանական դիրքերից արված կրակոցների նպատակներից մեկը կարող է լինել միջազգային հանրության ուշադրությունը խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված հաջողություններից շեղելը: