Հրդեհ՝ Իրանի նավահանգիստներից մեկում. այրվել է 10 նավ (տեսանյութ)

14:00 • 12.06.25

Իրանի Պարսիան շրջանի նավահանգստի նավամատույցում հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով 10 առևտրային նավ է այրվել:

Ինչպես հայտնում է Tasnim-ը, դեպքի վայր են ուղարկվել հրշեջ-փրկարարական ջոկատներ: 

Կրակի առաջացման պատճառը դեռևս անհայտ է, լրացուցիչ և պաշտոնական տեղեկություններ կհրապարակվեն մանրակրկիտ հետաքննությունից հետո։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: