Հնդկաստանում 290 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել (տեսանյութեր)

13:09 • 12.06.25

Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց ուղևորատար ինքնաթիռ է կործանվել:

Ըստ Times of India-ի՝ Air India ավիաընկերության Boeing 787 Dreamliner ինքնաթիռում եղել է 290 ուղևոր։ Այն ուղևորվում էր դեպի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն։

Այլ մանրմասներ չեն հաղորդվում:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: