Իրադարձային
-ից
-ը
22:44 • 15.05.18Պաղեստինը հետ է կանչել իր դեսպանին ՎաշինգտոնիցՊաղեստինը հետ է կանչել իր դեսպանին Վաշինգտոնից՝ ի պատասխան ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվիվց Երուսաղեմ տեղափոխելուն:
21:46 • 15.05.18ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը պետք է ազատվի Սահակ Մինասյանի բերած կադրերից. Գ. Համբարյան«Իհարկե, կան թեկնածուներ, բաց մեր պայքարը երբեք անձնավորված չի եղել, հաղթանակի բերկրանքը պետք է վայելեն բուհի բոլոր աշխատակիցները: Պարոն Մինասյանը փորձեց կեղտոտ խաղերի մեջ օգտագործել կոլեկտիվի որոշ անդամներին, բայց ի բարօրություն բոլորիս՝ խայտառակ պարտվեց:
21:21 • 15.05.18Որևէ հակադրություն չի կարող լինել ՀՅԴ-ի ներսում. Բագրատ Եսայանը հերքում է կուսակցության դրսի և ներսի կառույցներում հակասությունների մասին լուրերըՈրևէ հակադրություն չի կարող լինել Դաշնակցության ներսում, որովհետև ով Դաշնակցության ներսում է, տեղյակ է կուսակցության որոշումներից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԿԳՆ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը:
19:42 • 15.05.18Էներգախնայողություն, կոշտ թափոնների կառավարում. ինչ վարկերով ինչ ծրագիր է իրականացնում Երևանի քաղաքապետարանըԵրևանի քաղաքապետարանը 2011 թվականից առ այսօր կնքել է միայն մեկ ոչ սուվերեն վարկ՝ Եվրոպական ներդրումային բանկից 7 մլն եվրո գումարի չափով, Երևանի էներգախնայողության ծրագրի իրականացման համար։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերին։
17:22 • 15.05.18Սանկտ Պետերբուրգի 81-ամյա բնակչուհի Օլգա Բարսեղյանին արտաքսել են Ադրբեջանից՝ հայկական ազգանվան պատճառովՕլգա Բարսեղյանը Բաքու է ժամանել մայիսի 13-ի առավոտյան: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի սահմանային վերահսկողության ծառայության աշխատակիցներն անձնագիրն ուսումնասիրելուց հետո ուղևորուհուն մի կողմ են տարել և...
17:16 • 15.05.18«Գնացի՛նք». Պուտինը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու պաշտոնապես բացել Ղրիմի կամուրջը (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես բացել է Կերչի նեղուցով անցնող, Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասն իրար կապող կամրջի՝ մեքենաների երթևեկության համար նախատեսված հատվածը: Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, նախագահը նստել է «ԿամԱԶ»-ի ղեկին ու ասել՝ «Գնացի՛նք»:
16:47 • 15.05.18«Հերոսական» վայրէջք Չինաստանում. կոտրված ապակիով ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել (տեսանյութ, լուսանկարներ)Օդաչու Լյու Չունցզյանը հայտնել է, որ մինչ ինքը փորձել է վայրէջք կատարել, երկրորդ օդաչուն դուրս է թռել առաջացած անցքից, և նրա մարմնի մի մասը հայտնվել է օդում: Նավապետի
16:28 • 15.05.18Ըստ հաղորդման` ԴԱՀԿ պաշտոնատար անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը. ՀՔԾՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:
16:07 • 15.05.18Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը հաղթանակ է Թրամփի համար և խնդիր Մերձավոր Արևելքում խաղաղության համար. The New York TimesԱհարոն Դևիդ Միլերի խոսքով, եթե նախկինում Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը դիտարկվում էր որպես «անիրագործելի առաքելություն», ապա երկուշաբթի դա դարձավ «գերանիրագործելի առաքելություն»:
16:01 • 15.05.18Դսեղի անտառտնտեսությունում 1475 ծառ ապօրինի հատելու գործն ուղարկվել է դատարանՊաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքի առթիվ 2017 թվականի օգոստոսի 8-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով:
15:47 • 15.05.18Հնդկաստանում 12 մարդ է մահացել ընտրություններից հետո տեղի ունեցած բախումների հետևանքով«Չնայած մեր գործադրած ջանքերին՝ այնուամենայնիվ, տեղի ունեցան դեպքեր, որոնք մարդկանց մահվան պատճառ դարձան», - ասել է ոստիկանության ներկայացուցիչ Սուրաջիթ Քար Պուրկայասթխան։
15:16 • 15.05.18Վարչապետն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:
15:08 • 15.05.18Հունաստանում խոշոր ոստիկանական գործողության շրջանակում տարհանվում են հարյուրավոր ներգաղթյալներԳործարանների շենքերից արդեն դուրս է բերվել 550 մարդ, նրանց տեղավորում են ավտոբուսներում և ուղարկում Ահայա քաղաքի մոտակայքում գտնվող ներգաղթյալների ճամբարներ։
14:57 • 15.05.18Արագածոտնի մարզում ապօրինի կերպով դուրս են բերել և իրացրել օգտակար հանածո համարվող հանքաքար՝ պետությանը պատճառելով 129.005.150 ՀՀ դրամի վնաս. ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք...
14:48 • 15.05.18Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել «ՌԻԱ Նովոստի-Ուկրաինա»-ի գրասենյակումՄայիսի 15-ի առավոտյան գրասենյակ են ներխուժել ՈՒԱԾ գրությամբ համազգեստով մարդիկ: Դրանից հետո, ինչպես հայտնել են գործակալությունից, ներսում գտնվող լրագրողը դադարել է կապի դուրս գալ:
