Իրադարձային
-ից
-ը
15:46 • 05.06.25Բելառուսում ՀԱՊԿ զորավարժությունները կանցկացվենՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն 2025» համատեղ զորավարժությունները նախատեսված են սեպտեմբերին և կանցկացվեն Բելառուսի Լոսվիդո և Լեպելսկի զորավարժարաններում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը:
15:16 • 05.06.25Որոշ մարդիկ ուզում են սպшնnւթյուններ տեղի ունենա, զրահապատել եմ տալու մեքենաս. Ալեն ՍիմոնյանՍիմոնյանի խոսքով՝ բոլոր այն մարդիկ, ովքեր սրիկա են և մտածում են, որ հոկտեմբերի 27-ը դա ընդվզում է եղել և արդարացնում են Վազգենի, Կարեն Դեմիրճյանի, Բախշյանի և մնացածի սպանությունները, իրենք սրիկա են և իրենցից պետք է զգույշ մնալ:
15:09 • 05.06.25Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ խոցել են «Իսկանդեր»-ի կայանքները«Նպատակակետերը հաջողությամբ խոցվել են։ Մեկ ռուսական հրթիռային կայանք պայթեցվել է, իսկ ևս երկուսը, ամենայն հավանականությամբ, վնասվել են», - ասվում է հայտարարության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են խոցել «Իսկանդեր» օպերատիվ-հետախուզական համակարգը։
14:47 • 05.06.25Թող գնա, ամուսնանա, կուսակցություն բացի, թոռներին մեծացնի. Ալեն Սիմոնյանը՝ օրենսդրության մեջ փոփոխություն անելով կաթողիկոսին հեռացնելու մասինԿամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, և կարծում եմ, որ այդ պարագայում որևէ խոսակցություն շարունակելու կարիք չկա, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպիսի բան կա, թե չկա:
14:40 • 05.06.25ՌԴ-ն յուրաքանչյուր նոր հարձակմամբ միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին. Զելենսկի«Շատերն են խոսել Ռուսաստանի հետ տարբեր մակարդակներում։ Ոչ մի զրույց չի հանգեցրել ոչ միայն հուսալի խաղաղության, այլև պատերազմի ավարտի։ Դժբախտաբար, Պուտինը զգում է անպատժելիություն, և նույնիսկ ռուսական բոլոր սարսափելի հարվածներից հետո, նա, իբր, պատրաստում է ևս մի քանի պատասխաններ: Յուրաքանչյուր նոր հարվածով, դիվանագիտության յուրաքանչյուր հետընթացով Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին՝ բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա», - հավելեց Զելենսկին։
14:29 • 05.06.25Մարդիկ կան հոգևորականների ձեռքերն են համբուրում, ուզում եմ իմանամ այդ ձեռքը դրանից առաջ որտեղ էր, արժի՞ այդ ձեռքը համբուրեմ, թե՝ չարժի. Ալեն ՍիմոնյանՀայ առաքելական եկեղեցու դեմ ով փորձի ոտնձգություն անի, ես և իմ բոլոր ընկերներն առաջինն ենք կանգնելու որպես պաշտպան: Անհատներին նույնացնում են եկեղեցու հետ, որը մեղք է:
14:19 • 05.06.25Պուտինը Թրամփի հետ զրույցում իսկապես ասել է, որ Մոսկվան կպատասխանի Կիևի՝ ռուսական ավիաբազաների վրա hարձակմանը. ԿրեմլՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ զրույցում իսկապես ասել է, որ Մոսկվան կարձագանքի Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը։ Սա լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
13:51 • 05.06.25Կալաձեն 3-րդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում«Ես մտադիր եմ առաջադրվել քաղաքապետի պաշտոնում և հաղթել արմատական խմբերին, ով էլ որ նրանք լինեն: Ես կհաղթեմ և վրաց ժողովրդի հետ ձեզ տեղը կդնեմ: Ուզում են մեզնից խլել Թբիլիսին: Թող մասնակցեն ընտրություններին, տեսնենք՝ ով ինչ կխլի», - ասել է Կալաձեն:
13:40 • 05.06.25Ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Փաշինյանը խոստանում է՝ գուցե ուշացումով, բայց ապօրինի գույքի բռնագանձման համակարգը «թափ է հավաքելու»։
13:19 • 05.06.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում հունիսի 5-ի ցերեկը, 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9- 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
12:59 • 05.06.25Եկեղեցին հիերարխիկ վերնախավ չէ, եկեղեցին ժողովուրդն է. բոլորն իրենց պատասխանատվությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին. Զարեհ ՍինանյանԵկեղեցուն հարված են հասցնում այն անձիք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում՝ վարքաբեկում են եկեղեցուն, և արհամարհում են եկեղեցու ներքին կանոնակարգերը»:
12:55 • 05.06.25Խաղաղ օվկիանոսում 3,000 ավտոմեքենա տեղափոխող նավի վրա հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Zodiac Maritime ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ 2006-ին կառուցված և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Morning Midas բեռնանավի վրա հրդեհը բռնկվել է էլեկտրական մեքենաների հատվածում:
11:46 • 05.06.25Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենանԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Այգեպարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
11:36 • 05.06.25«Պատրոն Դավոյին»՝ Դավիթ Գալստյանին պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրումՈրոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։
11:34 • 05.06.25Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չեռնիգովին, կա 5 զոհ, 17 վիրավորՌուսական անօդաչու թռչող սարքերը հունիսի 5-ի գիշերը գրոհել են Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, հայտնել է Չեռնիգովի մարզային ռազմական վարչության ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
