Իրադարձային
-ից
-ը
10:32 • 05.06.25Խոշոր խցանում՝ Աշտարակի մայրուղում, մեքենա է հրդեհվել (լուսանկարներ)Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։ Զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից։
10:15 • 05.06.25Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստըԻնչպես հաղորդվում է, նիստի օրակարգի նախագծում ներառված է 18 հարց: Ավանդաբար, նեղ կազմով Խորհրդի անդամները կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցության արդիական թեմաների շուրջ:
09:46 • 05.06.25Թրամփն արգելել է 12 երկրի, այդ թվում՝ Իրանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ12 երկրի (Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն) քաղաքացիներ ենթարկվել են մուտքի ամբողջական արգելքի, յոթը՝ մասնակի։ Մասնակի արգելք է սահմանվել Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիեռա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների համար: Նրանց չեն տրամադրվի այցելության և ուսանողական վիզաներ: Այնուամենայնիվ, օրինակ, աշխատանքի կամ ամերիկացի հարազատների հետ վերամիավորման վիզաները կմնան ուժի մեջ:
09:12 • 05.06.25Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել․ ՓաշինյանԳարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։
23:45 • 04.06.25Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր են փոխանցել, քրեական գործ է հարուցվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներովԱզգային արխիվից Ադրբեջանին ինչ-որ նյութեր տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։
22:22 • 04.06.25Պшյթյուն՝ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում. Հնդկաստանի 32-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ և արնանման հետքերԱյսօր՝ հունիսի 4-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
22:03 • 04.06.25Դիմակավորված անձինք Կոմիտասի պողոտայում մոտեցել են օտարերկրյա քաղաքացուն և փախցրել նրա դստերըՀունիսի 3-ին՝ ժամը 12.33-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնում էր երեխայի առևանգման մասին. Երևանում բնակություն հաստատած օտարերկրյա քաղաքացուն Կոմիտասի պողոտայում վազելով մոտեցել էին դիմակավորված անձինք և փախցրել նրա դստերը:
21:46 • 04.06.25ԱՄՆ դեսպանը և փոխքարտուղարի տեղակալը Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներումԴեսպան Քվինը և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանը հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։
21:20 • 04.06.25Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըԱյսօր՝ հունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
20:25 • 04.06.25Էմինեմը դատի է տվել Meta-ին. նա ընկերությունից պահանջում է ավելի քան 109 միլիոն դոլարEminem-ի Eight Mile Style հրատարակչական ընկերությունը լայնածավալ դատական հայց է ներկայացրել Meta Platforms տեխնոլոգիական հսկայի դեմ, որին են պատկանում Facebook, Instagram սոցիալական ցանցերը և WhatsApp մեսենջերը։
17:40 • 04.06.25Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք, որ համատեղ որոնողական աշխատանքներ իրականացնենք. ԱԱԾ տնօրենՀանդիպումը գնահատում եմ դրական: Ես գիտեմ, որ բոլորը սպասում են արդյունքների, մենք բոլորից շատ ենք շահագրգռված, որ օր առաջ արդյունք ունենանք: Ես չեմ կարող հստակ ասել, թե երբ արդյունք կունենանք, բայց արդյունք ունենալու ուղղությամբ ամեն ինչ արվում է:
17:36 • 04.06.25Որտե՞ղ են կանաչապատ բակը, բացօթյա լողավազանը և ճանապարհը. կառուցապատողը չի կատարել խոստումները. Hetq.amՀամալիրի կայքի համաձայն՝ այն ունենալու է բացօթյա լողավազան, մանկական խաղահրապարակ, ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր, լանդշաֆտային այգիներ, ճեմուղիներ և վազքուղիներ, շատրվաններ և այլ հարմարություններ:
17:12 • 04.06.25Բնությունը՝ սոցիալական շփման կարևոր միջավայր․ Viva-ն և «Իմ ուղին» կարևոր ձեռքբերումներ են արձանագրում (տեսանյութ, լուսանկարներ)Viva-ն երկար տարիներ աջակցում է աուտիզմ ունեցող երեխաների խնդիրներով զբաղվող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնին: Ընկերությունը 19 տարվա ընթացքում ներդրել է ավելի քան 251 մլն դրամ: Մասնագետների երկարատև ու տիտանական աշխատանքը և ընտանիքների հետ համագործակցությունը նկատելի, երբեմն նաև անսպասելի հաջողությունների հասնելու հնարավորություն են տվել:
16:36 • 04.06.25Վարչապետը գերագույն հրամանատարն է, եթե ասում է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուրեմն հիմքեր ունի. ԳՇ պետՀՀ վարչապետը հանդիսանում է նաև ի պաշտոնե է զինված ուժերի համար գերագույն հրամանատար, այն, ինչ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի, դա հնչեցնելու։
16:05 • 04.06.25Հուլիսից Շենգենյան վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվիՓոփոխությունների շրջանում դեսպանությունը սկզբունքորեն չի պատասխանի պայմանավորվածությունների վերաբերյալ հարցումներին։
