ԱՄՆ դեսպանը և փոխքարտուղարի տեղակալը Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում

21:46 • 04.06.25

Դեսպան Քվինը և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանը հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան համագործակցությունը միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։

Այս մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում: Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: