Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ

18:42 • 21.11.26

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ոչ-ոքի խաղաց «Ֆուլհեմի» հետ (1-1)։

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Ռոդրիգո Մունիսը՝ առաջ մղելով լոնդոնյան թիմին (0-1)։ Երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին, «քաղաքայինների» կազմում աչքի ընկավ Էլիոթ Անդերսոնը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը (1-1)։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած միավորների քանակը հասցրեց 22-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Ֆուլհեմը» 11 միավորով ընթանում է 14-րդ տեղում։

Աղբյուրը`ArmSport.am