Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ

16:38 • 05.10.26

Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․

  • ԵՐԵՎԱՆ ` «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 և «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16
  • ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՝ Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8
  • ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ՝ Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1
  • ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41
  • ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ՝ Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1
  • ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ՝ Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1
  • ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ՝ Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 և Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)
  • ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ՝ Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)
  • ԼՈՌՈՒ ՄԱՐԶ՝ Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6
  • ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ՝ Իջևան՝ Անկախության փողոց, 19/79
  • ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ՝ Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) և Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12

2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։

Գրասենյակներ կգործեն․

  • Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,
  • Արմավիրի մարզում՝ Արմավիրում,
  • Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,
  • Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,
  • Շիրակի մարզում՝ Արթիկում,
  • Արարատի մարզում՝ Արարատում։

Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։