Իրադարձային
-ից
-ը
20:35 • 03.06.25Շենգավիթի քննիչներն ու ոստիկանները պարզել են երեկ Երևանում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրшվորների ինքնությունըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Մանանդյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
19:57 • 03.06.25Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տված մի շարք խախտումների կապակցությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բողոք է ներկայացվել. Արա ԶոհրաբյանՀանձնաժողովից ակնկալվում է վարույթ հարուցել և եզրակացություն ընդունել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին:
19:55 • 03.06.25Tert.am-ը Telegram-ում առաջատար է. մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է ամենաշատ հետևորդ ունեցող թելեգրամյան ալիքների ցուցակըԵթե մի քանի տարի առաջ հիմնականում բլոգներն էին Telegram-ում առաջատար, ապա հիմա դաշտը արագ փոխվում է և ավանդական մեդիաներն են առաջին հորիզոնականներում։
19:32 • 03.06.25Աղմկոտ սկանդալ՝ Ռուսաստանում. ադրբեջանցի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրը հին թուրքական հող է անվանելՊատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։
19:02 • 03.06.25Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներինՎրացական կողմն անհիմն խոչընդոտում է հայկական արտադրության ալկոլհոլային խմիչքների տարանցիկ փոխադրումները երրորդ երկրներ՝ չտալով որևէ հիմնավոր բացատրություն։
18:56 • 03.06.25Արամուս գյուղում 34-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
18:32 • 03.06.25IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք (տեսանյութ, լուսանկարներ)Ընթացիկ տարվա մարտին «Մի դրամի ուժի» շահառուն կրկին «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնն էր, իսկ հավաքագրված գումարը կազմել էր 5․237․825 ՀՀ դրամ։
18:23 • 03.06.25Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համակարգի ներդրման ձևաչափի, ժամանակացույցի, օրենսդրական փաթեթի մշակման, Միջնաժամկետ ծախսային ծրագրով առաջարկվող սահմանաչափերի վերաբերյալ:
17:45 • 03.06.25Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելՀիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած:
17:27 • 03.06.25Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել որդու շքեղ ապրելակերպի շուրջ ծագած սկանդալից հետոՊատճառը վարչապետի 22-ամյա որդու՝ հարսնացուին տված թանկարժեք նվերների մասին սոցցանցային հրապարակումներն էին։ Ցուցարարները պահանջում են, որ վարչապետը նշի՝ որտեղից որդուն այդքան գումար՝ սիրելիին ադամանդե մատանի, մեքենա և դիզայներական պայուսակ նվիրելու համար:
16:35 • 03.06.25Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior (տեսանյութ, լուսանկարներ)Իդրամ ընկերությունը միշտ սիրով է աջակցում ընթերցանությունը խթանող միջոցառումներին․ այս անգամ էլ Իդրամ Ջունիորն ու ԴաՎինչին երեխաների համար անակնկալ ունեին։
16:17 • 03.06.25Ֆրանսիական պատվիրակության անդամները Փաշինյանին պատմել են Գորիսում պատվո հյուպատոսության նպատակների մասինԿողմերն անդրադարձել են նաև կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, տեղական ինքնակառավարման և տնտեսական զարգացման ոլորտներում գործակցությունը խորացնելու հնարավորություններին։
16:10 • 03.06.25Ինչ թանկարժեք նվեր է հայտարարագրել Ալեն ՍիմոնյանըԱյն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվեր է, որի արժեքն է 100 հազար 280 դրամ:
15:48 • 03.06.25Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը (տեսանյութ)Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Արդյունքում, այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին գործարկվել է առաջին պայթուցիկ սարքը։
15:33 • 03.06.25Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ, 3 մեքենա, 44 մլն դրամ վարկային պարտավորություն. ի՞նչ է հայտարարագրել Աննա ՀակոբյանըՀակոբյանը հայտարարագրել է նաև ավանդներ՝ 40 հազար դոլարի և 10 մլն դրամի չափով: Որպես դրամական միջոց՝ բանկային հաշվի մնացորդ, տարվա վերջում հայտարարագրել է 3 մլն 622 հազար դրամ, իսկ որպես կանխիկ միջոց՝ 8,500 դոլար և 650 հազար դրամ:
