Tert.am-ը Telegram-ում առաջատար է. մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հրապարակել է ամենաշատ հետևորդ ունեցող թելեգրամյան ալիքների ցուցակը

19:55 • 03.06.25

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ուսումնասիրել է Հայաստանում Telegram-ի, որպես լրատվության աղբյուր, զարգացման դինամիկան և նկատել, որ Հայաստանում Telegram սոցցանցը մեծ արագությամբ զարգանում է ու դառնում է լրատվության կարևոր աղբյուր։

Մարտիրոսյանը հրապարակել է ամենաշատ հետևորդ ունեցող հայաստանյան մեդիաների հնգյակը։ Առաջատարը Tert.am-ն է՝ 91 հազար հետևորդով․

1. Tert.am 91,000

2. Radar.am 79,000

3. Հանրայինի Լուրեր 71,000

4. Azatutyun 55,000

5. Սպուտնիկ Արմենիա 39,000

Մարտիրոսյանը նաև նկատել է․

«Եթե մի քանի տարի առաջ հիմնականում բլոգներն էին Telegram-ում առաջատար, ապա հիմա դաշտը արագ փոխվում է և ավանդական մեդիաներն են առաջին հորիզոնականներում։ Նկարում տվյալները՝ ըստ Tgstat»,- գրել է Մարտիրոսյանը։