Իրադարձային
-ից
-ը
17:35 • 29.05.25Կառավարությունում քննարկվել է Ակադեմիական քաղաքում նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանըԱնդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի սոցիալ-տնտեսական բաղադրիչին, ռազմավարական տնտեսական զարգացմանը, քաղաքային զարգացման շրջանակային տեսլականին:
17:22 • 29.05.25Ցավալի է, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև հռչակված» կրթության պակասը. Արշակ ՍրբազանՊետք է տեղյակ լինել, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամեր դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես և հենց կառավարության կողմից:
17:17 • 29.05.25Նիդեռլանդներում Haribo ժելեներում կшնեփ է հայտնաբերվելՆիդեռլանդների Սննդամթերքի և սպառողական ապրանքների անվտանգության մարմինը հետ է կանչել Haribo-ի Happy Cola F!ZZ քաղցրավենիքի խմբաքանակը, որում կանեփ է հայտնաբերել: Ժելեն կերած մի քանի մարդու մոտ ինքնազգացողության կտրուկ վատացում է նկատվել: Խոսքը թուլության և գլխապտույտի մասին է: Ընտանիքի մի քանի անդամ դիմել է ոստիկանություն: Ստուգման արդյունքում ժելեներում հայտնաբերվել են կանեփի հետքեր:
16:31 • 29.05.25Երկրի գլխավոր ցшվագարն ամենայն անամnթությամբ հերթական անգամ հարձակում գործեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրա, այս անգամ սուրբ եկեղեցին որակելով, որպես «չուլան». Գուգարաց թեմի առաջնորդՎերոնշյալ համաժողովում քննարկվում է Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությունը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ապրելու իրավունքի վերականգնումը, ինչպես նաև գերիների անհապաղ ազատ արձակումը:
15:27 • 29.05.25Համբարձման տոնի առթիվ Մայր Տաճարում մատուցվեց պատարագՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
15:12 • 29.05.25Ակնկալում ենք՝ Իրանը կաջակցի «Զանգեզուրի անցումը» բացելու քայլերին. Էրդողան«Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջևանի հետ, այլ նաև Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ։ Կարճ ժամանակում այս անցման բացումը կամրապնդի նաև Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանում խաղաղությանը, հանգստությանը և զարգացմանը։ Իրականում, մենք կցանկանայինք, որ նրանք օգուտ քաղեն այս «երկկողմ շահող» մթնոլորտից: Կատարված յուրաքանչյուր քայլ, բացված յուրաքանչյուր դուռ ու միջանցք տնտեսական շահ կապահովի և ժամանակի ընթացքում երկրներին կմոտեցնի միմյանց», - ասել է Էրդողանը։
15:07 • 29.05.25Հաստատվել են 2025/2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերըՆշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա:
14:55 • 29.05.25Սրտի կանգ է եղել, բայց վերականգնվել է մերսման ընթացքում․ «Մուրացան» հիվանդանոցը մանրամասներ է հայտնել 1.5 ամյա երեխայի մահվան մասինՀաշվի առնելով երեխայի ծայրահեղ ծանր վիճակը տեղափոխվել է բուժհաստատության Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկա։
14:49 • 29.05.25Ամո՛թ է, ի՞նչ տպավորություն պիտի ստանա տուրիստը, սա վիճակ չէ, որն ունի «Կարմիր բլուր» հնավայրը. Մանուկ ՍուքիասյանՆրա խոսքով, իրենք ունեն նաև տեղեկատվություն, որ թանգարանում էլ մշտական ցուցադրություն այս պահին չկա. «Մենք այսօր նաև այնտեղ ենք լինելու և փորձելու ենք հասկանալ իրականությունն՝ ինչ է կատարվում»,-եզրափակեց Սուքիասյանը:
14:36 • 29.05.25«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով. «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամՆկար երկրորդ՝ մինչև 2020 թվականը մշտապես հայաբնակ Քարինտակ գյուղի արբանյակային լուսանկարն է․ գյուղն ամբողջովին հողին է հավասարեցված։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սա՞ է ադրբեջանական հանդուրժողականությունը, սա՞ է կրոնական և մշակութային բազմազանությունը, միջկրոնական երկխոսությունը։
14:05 • 29.05.25Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, հարցն ուղղե՛ք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. ՄԻՊ-ը՝ Աննա Հակոբյանի վիրավորական գրառումների մասինԴիտարկմանը՝ Դուք ամեն դեպքում պարտավոր եք բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, անհանդուրժողականությունը, անհավասարությունը բոլորի դեպքում է արտահայտելի և դատապարտելի, ստացվում է միայն պաշտոնատար ա՞նձն իրավունք չունի մեյուսին վիրավորել, նա ասաց.
13:42 • 29.05.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԵրևանում մայիսի 29-ին և հունիսի 2-ին երեկոյան, 30-ին և հունիսի 3-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:32 • 29.05.25Զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետներն ավելացվել ենՊարտադիր զինծառայողների համար 2 օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ է սահմանվում զինվորական երդում ընդունելու կապակցությամբ:
13:14 • 29.05.25Ադրբեջանը «Սմերչ» համակարգերի կիրառմամբ զորավարժություններ է անցկացրելԶորավարժություններն ուղղված են մարտական պատրաստվածության բարձրացմանը և իրական մարտական գործողություններին մոտ պայմաններում վարժվելու հմտություններին։
12:21 • 29.05.25Բա Մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա. քննադատելու փոխարեն պետք է քաջալերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Նրա խոսքով՝ այսօր հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում:
