Իրադարձային
-ից
-ը
12:16 • 29.05.25Եկեղեցիներն այսօր չուլանացված են, ինչքան կարելի է «ոտի տակ տալ» սրբությունները. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞, մեկ էլ տեսնում ես այստեղ աղբ է լցրած, այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն է բերել դրել, բայց ո՞նց կարելի է այսպես էլի:
11:44 • 29.05.25Եթե մեր ԶՈւ-ն էլ պատասխան կրшկի, էսկալшցիա կլինի, բայց մեր նպատակը խաղաղության պայմանագիր կնքելն է. Արմեն ԽաչատրյանՀարցին՝ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որ էսկալացիայի վտանգ կա, նաև ՌԴ պաշտպանության նախարարն է նման բան ասել, իսկ ՀՀ իշխանությունը վստահեցնում է՝ նման բան չկա, ինչո՞ւ են այսքան տարբեր տեսակետները, նա ասաց. «Բոլոր գերտերություններն իրենց շահերն ունեն, իսկ ՀՀ իշխանությունն ասում է այն, ինչը որ կա և դրա համար պատասխան է տալիս, իսկ որևէ գերտերության հայտարարություն կամ այլ բան չես կարող ասել ինչ հիմքեր ունի»:
11:34 • 29.05.25Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ ՍևոյանըՏիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։
11:21 • 29.05.25Պայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետըՊայթյունի հետևանքով զոհվել է Ստավրոպոլի փոխքաղաքապետ Զաուր Գուրցիևը, որը հատուկ ռազմական գործողության վետերան էր։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի գիշեր Ստավրոպոլում։ Այս մասին հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։
10:41 • 29.05.25Պուտինը շնորհավորել է Փաշինյանին«ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացները զարգանում են շատ դինամիկ և արդյունավետ։ Ստեղծվել է ընդհանուր շուկա՝ ապահովելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Կատարվում է ազգային իրավակարգավորման համակարգերի ներդաշնակեցում կարևորագույն ոլորտներում, հաջողությամբ իրականացվում են համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր»,- ասվում է ՌԴ ղեկավարի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
10:32 • 29.05.25Վթարից տnւժած 27 տարեկան քաղաքացու վիճակը ծшյրահեղ ծшնր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան. նախարարը մանրամասներ է հայտնել այսօրվա խոշոր վթարների մասինՎանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
10:27 • 29.05.25Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարներըՀանդիպմանը վստահություն է հայտնվել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխվստահության և աջակցության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի հաջող զարգանալ։ Նշվել է, որ Բաքվի և Անկարայի միջև ռազմավարական դաշինքը կառուցված է բարեկամական և եղբայրական կապերի վրա։
10:25 • 29.05.25Նորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառԺամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսել, ապա ընտանքի անդամների հետ դուրս է եկել և նկատել, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։
10:15 • 29.05.25Արենիում կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի կասեցումը վերացվել էԿաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։
10:08 • 29.05.25Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆԱդրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
10:06 • 29.05.25Գյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Հետագա միջոցառումներով պարզվել է, սակայն, որ սա նույն անձի, նույն վայրից, նույն նպաստավոր պայմաններում կատարված միակ գողությունը չէ: Տանտիրոջ բացակայությամբ և բաց դռնով Գյումրու 50-ամյա բնակիչը մտել ու գողացել էր ևս մեկ նկար, նաև հագուստ ու այլ կենցաղային իրեր:
09:52 • 29.05.25Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զnh, 12 վիրավnրՄայիսի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմանում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայարի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
09:41 • 29.05.25Մասկը հեռանում է պետական պաշտոնիցՄիլիարդատեր ձեռներեց Իլոն Մասկը X-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հատուկ պետական ծառայողի պաշտոնում աշխատանքի ավարտի մասին։ Խոսքը Կառավարության արդյունավետության դեպարտամենտի նախագահի պաշտոնի մասին է: Այն պայքարում է անարդյունավետ ծախսերի դեմ:
09:32 • 29.05.25Հարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կnրծանվելԱրտակարգ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում՝ Պոհանգ քաղաքում, որը գտնվում է Ճապոնական ծովի ափին։ Վթարի ականատեսները պատմել են, որ «սարի լանջից ծուխ է երեւում»։ Թե որն է եղել արտակարգ դեպքի պատճառը, դեռ պարզված չէ։
09:11 • 29.05.25Իրանի հարավում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՕջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
