Իրադարձային
-ից
-ը
16:28 • 28.05.25Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենքի մշակման և արտադրության հարցում. Մերց«Մեր պաշտպանության նախարարներն այսօր մտադրությունների հուշագիր կստորագրեն ուկրաինական արտադրության հեռահար մարտական համակարգերի մատակարարման մասին»,- ասել է նա։
16:02 • 28.05.25Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
15:25 • 28.05.25Հանրապետության տոնի առիթով կատարվել է Հանրապետական մաղթանքՄաղթանքի ավարտին Նաթան արքեպիսկոպոսն ընթերցեց Հանրապետության տոնի առիթով համայն հայությանն ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։
15:21 • 28.05.25Գագիկ Ծառուկյանի անունից Բաշ Ապարանի հուշահամալիրում դրվեց ծաղկեպսակ՝ ի նշան հարգանքի ազգային հերոսների հիշատակի (տեսանյութ)Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ, Բաշ Ապարանի հուշահամալիրում Գագիկ Ծառուկյանի անունից դրվեց ծաղկեպսակ
14:55 • 28.05.25Ոստիկանները գերմանացու տան այգում հայտնաբերել են 12 անակոնդա, 4 վիշապօձ, պիթոն և կոկորդիլոսՑածր ցանկապատի հետևում աշխատակիցները հայտնաբերել են Լյուցիֆեր մականունով 2,5 մետրանոց կոկորդիլոս։ Սեփականատիրոջ խոսքով՝ ինքը սողունին ստացել է տասը տարի առաջ սնանկացած կենդանաբանական այգուց։ Տղամարդը սողունին պահել է բաց երկնքի տակ։ Բացի կոկորդիլոսից, հին և ոչ անվտանգ տերարիումներում եղել են 12 անակոնդա, 4 վիշապօձ և 5 մետրանոց պիթոն:
14:33 • 28.05.25Հաշմանդամություն ունեցողները նախարարության գնահատման նոր համակարգից հիասթափված են. ովքեր անցել են դրա միջով, զղջացել են. Արմեն ԱլավերդյանՇատ մեծ ռիսկ կա, որ եթե հաշմանդամություն ունեցող անձը չանցնի այդ նոր փորձաքննությունը, այդ ֆունկցիոնալության գնահատումը, կարող է զրկվել եթե ոչ բոլոր, ապա բավականին լուրջ ծառայություններից, ընդհուպ մինչև սալյակ ստանալու հնարավորությունից:
14:29 • 28.05.25Քաշաթաղում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների գագաթնաժողովը«Մենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր Թուրքիայի և Պակիստանի՝ մեր երկրին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության համար», - ասել է Ալիևը:
14:09 • 28.05.25Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե ԴըկոտինյիԴեսպանը ևս մեկ գրառում է առել՝ նշելով. «Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումը»։
13:45 • 28.05.25Եկեղեցին իր կարծիքը չի փոխել․ Նաթան արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասինՀարցին՝ եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն արձագանքեց. «Եկեղեցին իր կարծիքը երբևէ չի փոխել, ինչո՞ւ եք ամեն անգամ նույն հարցը տալիս»։
13:41 • 28.05.25Սպասվում է կարճատև անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատԵրևան քաղաքում մայիսի 28-ի կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո, հունիսի 2-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:27 • 28.05.25Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ հակասանիտարական վիճակ է տիրում. քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը դեռ չեն արձագանքելՎճարումները կանոնավոր կատարում ենք, բայց գոնե մի բան անեն, այս խնդիրը լուծվի, ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանը ու «Վեոլիա ջուր»-ը հաստատ այս խնդիրը կլուծեն:
12:47 • 28.05.25Արցախում սկսվել են Ալիև-Էրդողան բանակցություններըՆախքան այդ, նրանք մասնակցել են Քաշաթաղում (Լաչին) կառուցված միջազգային օդանավակայանի բացմանը, ծանոթացել Քաշաթաղից Քարվաճառ ճանապարհի կառուցման աշխատանքներին:
12:46 • 28.05.25Թսբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն ՍիմոնյանՄենք նույնպես միշտ տարբեր երկրներ տարբեր նվերներ ենք տանում, և ստանում ինչը նորմալ է: Ի դեպ, մեր նվերները հանձնել եմ ու հանձնվում է ԱԺ թանգարան կամ պետ. գույք:
11:51 • 28.05.25Մանկապարտեզի տենդերը շահած շինարարը պատմել է, թե ինչպես են իրեն վшխեցրել, որ տենդերից հրաժարվի, որպեսզի այն ավելի թանկ գնով անցնի «Լիլանարմ» ընկերությանը. Չախոյան (տեսանյութ)ՔՊ-ական «Լիլանարմ» ՍՊԸ-ն նաև Երևանյան լճի բարեկարգման աշխատանքների տենդերը չէր հաղթել, նա զբաղեցրել էր 3-րդ տեղը։ Հիմա պարզ չէ դառնում, թե ինչպես են 3-րդ տեղ զբաղեցրած մասնակցին տենդեր տալիս։ Այս դեպքի առթիվ նույնիսկ քրեական գործ չհարուցվեց:
11:42 • 28.05.25Մայիսի 28-ը հիշեցում է մեզ, որ անկախությունը հենց այնպես չի տրվում․ այն ձեռք է բերվում պայքարով և պահպանվում է միասնությամբ. Նաիրի ՍարգսյանՍա ոչ միայն պետականության վերականգնում էր, այլև ամբողջ ազգի միասնական կամքի, տոկունության ու հերոսության հաղթանակ։
