Արցախում սկսվել են Ալիև-Էրդողան բանակցությունները

12:47 • 28.05.25

Օկուպացված Արցախում սկսվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ առ դեմ բանակցությունները:

Նախքան այդ, նրանք մասնակցել են Քաշաթաղում (Լաչին) կառուցված միջազգային օդանավակայանի բացմանը, ծանոթացել Քաշաթաղից Քարվաճառ ճանապարհի կառուցման աշխատանքներին: