Պաոլո Բուլգարին՝ ընկերության երկարամյա նախագահը, մահացել է 89 տարեկանում

18:20 • 21.11.26

Պաոլո Բուլգարին՝ Bulgari բրենդի հիմնադիր Սոտիրիոս Բուլգարիի թոռը, մահացել է 89 տարեկանում։ Նա ընկերության երկարամյա նախագահն էր, որ Bulgari ոսկերչական տունը բերեց բարձր նորաձևության աշխարհ։

La Repubblica թերթի տվյալներով՝ հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Հռոմում։ Պաոլո Բուլգարին հետևել է ապրանքանիշի ծաղկման շրջանին 1960-ական և 1970-ական թվականներին, երբ նրա հաճախորդների թվում էին կինոաստղեր։