Իրադարձային
-ից
-ը
11:27 • 28.05.25Երևանում բախվել են «Nissan X-Trail»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժածԲժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
11:26 • 28.05.25Իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում շարունակում է լարված մնալ. ՌԴ ՊՆ ղեկավար«Ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում շարունակում է լարված մնալ: Մեր պետություններին ուղղված մարտահրավերներն աճում են: Արևմուտքը շարունակում է Ռուսաստանին ռազմավարական պարտություն կրելու և կազմակերպության երկրների վրա ճնշում գործադրելու իր փորձերը»,- ասել է Բելոուսովը՝ ելույթ ունենալով Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
11:24 • 28.05.25Մաղթում եմ Ֆրանսիային՝ միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ. Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանՋոնաթան Լաքոթը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է եղել 2017-2021 թվականներին։
11:18 • 28.05.25Վճարել 61 միլիարդ կամ 0 դոլար. Թրամփը Կանադային առաջարկ է արել«Ես Կանադային, որն այնքան շատ է ցանկանում լինել մեր հրաշալի «Ոսկե գմբեթ» համակարգի մաս, ասացի՝ դա կարժենա 61 միլիարդ դոլար, եթե նրանք մնան առանձին, ոչ հավասար ազգ: Բայց դա կարժենա զրո դոլար, եթե նրանք դառնան մեր թանկագին 51-րդ նահանգը: Նրանք դիտարկում է առաջարկը», - գրել է Թրամփը:
10:38 • 28.05.25Երևանում չինացի տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ համերկրացիներն իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար դոլար և 4 հազար լարիՔրեական վարչության ծառայողներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության քաղաքացի 51-ամյա Բիաո Սիաոն հայտնել է, որ մայիսի 19-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում քաղաքացիներ՝ 56-ամյա Ճգուի Զենգը և 56-ամյա Սիաոհուս Ճունը խաբեությամբ իրեն վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, որի դիմաց իրենից վերցրել են 40 հազար ԱՄՆ դոլար և 4 հազար լարի։
09:55 • 28.05.25Թո՛ղ Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության․ Վահագն Խաչատուրյան1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։
09:48 • 28.05.25ՀՕՊ ուժերը ՌԴ օդային տարածքում ուկրաինական 296 անօդաչու են խոցելԳերատեսչության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Մոսկվայի, Բրյանսկի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի, Իվանովոյի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի և Տուլայի մարզերի օդային տարածքներում։
09:47 • 28.05.25Մայիսի 28-ը միայն անցյալի մասին չէ․ այն մեր ընթացքն է դեպի ապագա, դեպի կայուն, արդար և ուժեղ պետություն․ Ալեն ՍիմոնյանՄեր սերունդն իր պատասխանատու դերակատարումն ունի՝ կառուցելու այնպիսի երկիր, որտեղ պետությունը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին իրեն զգում է պաշտպանված։ Սա է մեր հանձնառությունը, որը, վստահաբար, համատեղ ջանքերով կյանքի ենք կոչելու։
09:43 • 28.05.25Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
09:33 • 28.05.25Մասկի Starship տիեզերանավը պшյթել է փորձարկման ժամանակԸնկերությունը հայտնել է, որ տեղի է ունեցել տիեզերանավի արագ, չպլանավորված ոչնչացում: SpaceX-ի մասնագետները վերլուծում են արձակման տվյալները և շարունակում են նախապատրաստվել նոր արձակմանը։
09:17 • 28.05.25Քելլոգը մեկնաբանել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Պուտինը «կրակի հետ է խաղում»«Կարծում եմ, որ կրակը, որի մասին նա խոսում է Թրամփը, անձնական հարաբերություններ են: Քանի որ Թրամփը շատ է գնահատում անձնական հարաբերությունները»,- ասել է նրա հատուկ ներկայացուցիչը Fox News-ի եթերում:
09:12 • 28.05.25Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականին, քանի որ ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք․ Սերժ ՍարգսյանՓա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:
09:04 • 28.05.25Մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով․ ՎեհափառԱյս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում:
08:53 • 28.05.25Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶոհերի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։
08:43 • 28.05.25Էջմիածնում բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը․ կա տուժածՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և հերթապահել մինչ արտահոսքի դադարելը։
