Իրադարձային
-ից
-ը
15:10 • 27.05.25Լճաշեն համայնքում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Արա-Արեգ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Լճաշեն համայնք) իրականացված վերահսկողական միջոցառումների ժամանակ հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
14:58 • 27.05.25Դասագրքի QR հղումով տեսանյութը ջնջված է հեղինակային իրավունքի խախտման պատճառով․ ի՞նչ է պարզաբանում նախարարությունը, ի՞նչ խնդիրներ է բարձրաձայնում փորձագետըԽաչատրյանի խոսքով՝ նման իրավիճակը նորմալ երկրում համակարգային ճգնաժամ կհամարվեր, սակայն Հայաստանում այն դարձել է արդեն ընդունված վիճակ: «Ուսուցիչները հին դասագրքերով, լրացուցիչ նյութերով են աշխատում։ Բայց սա չի կարող երկարաժամկետ լուծում լինել»,- ընդգծեց փորձագետը:
14:57 • 27.05.25Միներալնիե Վոդիի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է միլիարդատիրոջ բիզնես ջեթինՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում 2 բիզնես ջեթ է բախվել. դրանցից մեկը, ըստ ռուսական թելեգրամյան ալիքների տեղեկությունների, պատկանում է միլիարդատեր Ալեքսանդր Տկաչյովին: Վերջինս նախկինում եղել է Կրասնոդարի նահանգապետը:
14:45 • 27.05.25ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է Բիթքոին-պիցցայի օրը (տեսանյութ)Միջոցառմանը մասնակցել են կրիպտո էնտուզիաստներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և շատ հետաքրքրված անձինք։ Օրը լի էր ինչպես բովանդակալից քննարկումներով Web3-ի և NFT-ների մասին, այնպես էլ՝ պիցցայի շուրջ ծավալվող անկաշկանդ զրույցներով։
14:00 • 27.05.25Բանակում բարեփոխումներ են պետք, որ ռազմական ծառայությունը լինի փորձ, գիտելիք ստանալու վայր, ոչ թե գողական ենթամշակույթի ազդեցության տակ հայտնվելու հարթակ. Վահրամ ՄիրաքյանՀետազոտություններ կան, որ ԱՄՆ-ում երիտասարդների արդյունավետությունը գործարարությունում կամ այլ ոլորտներում անկում ապրեց, երբ Վիետնամական պատերազմից հետո վերացվեց պարտադիր զինվորական ծառայությունը։ Ի տարբերություն Իսրայելի, որտեղ միշտ եղել է պարտադիր զինվորական ծառայություն, այն էլ՝ երեք տարով։
13:47 • 27.05.25ԼՂ-ից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում, առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա. Զախարովա«Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ակցիա է նախատեսվում Ռուսական մարդասիրական առաքելության կողմից, հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը», -հայտնել է նա:
13:28 • 27.05.25Էրդողանն ու Պակիստանի վարչապետը կմեկնեն Արցախ՝ մասնակցելու նոր օդանավակայանի բացմանըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն օկուպացված Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
13:13 • 27.05.25Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Opel Zafira»-նԲախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնվել մայթին՝ մասամբ կանաչ գազոնի մեջ:
13:05 • 27.05.25Սպասվում է կարճատև անձրև՝ առանձին հատվածներում հորդառատ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԵրևանում մայիսի 27-ի կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
12:07 • 27.05.25Ես աղքատ չեմ եղել, բայց բանակ գնացել եմ. մեր վերջնանպատակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է. Ալեն ՍիմոնյանՀարցին՝ հետաձգման պատճառը հանրային արձագա՞նքն էր, Սիմոնյանն ասաց, որ հանրային արձագանքը միշտ նշանակություն ունի, քննարկումները շարունակվում են և որ օրենքի նախագիծը միգուցե որոշ փոփոխությունների կարիք ունի:
12:05 • 27.05.25Արևմտյան երկրները Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները չեղարկել են մի քանի ամիս առաջ. ՄերցԿանցլերը հարցը կրկին բարձրացրել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ այսօրվա ասուլիսում։ Պարոն Մերցի խոսքով, Ուկրաինան իրավունք ունի օգտագործել իր գործընկերներից ստացված զենքերը Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ։
11:49 • 27.05.25Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Range Rover»-ը. կան տուժածներՎթարի հետևանքով Ա. Նազարյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ 52-ամյա Ն. Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Ա. Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
11:06 • 27.05.25Երևանում կացնով հարձակվել են շտապօգնության բժշկի վրաՔննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացնում է կացինը ու հայտնում, որ ինքն է այն դեպքի վայրից տարել:
11:04 • 27.05.25Հրաձգություն՝ Ֆիլադելֆիայի զբոսայգիներից մեկում. կան զոհեր և վիրավորներ«Երկուշաբթի երեկոյան Ֆիլադելֆիայի Ֆերմաունթ զբոսայգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս ինը վիրավորվել», - ասվում է հրապարակման մեջ:
10:37 • 27.05.25Ալիևը մեկնել է ԱրցախԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 27-ին մեկնել է օկուպացված Արցախի տարածքներ: Նա մասնավորապես այցելել է Քաշաթաղ, որտեղ մասնակցել է կարի ֆաբրիկայի և կոշիկի գործարանի մասնաճյուղի բացմանը:
