Իրադարձային
-ից
-ը
16:17 • 26.05.25Ուկրաինային մատակարարվող զենքի հարցում այլևս չկան սահմանափակումներ ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից. ՄերցԱՄՆ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վերացրել են Կիևին հեռահար զենքի մատակարարման սահմանափակումները։ Այս մասին WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
15:36 • 26.05.25Երթուղային ավտոբուսն ինքնաբերաբար առաջ է ընթացել, բախվել պարսպին, ապա կոտրել գազատար խողովակըՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
15:29 • 26.05.25Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնում է «Արմեն Դուլյան» մրցանակ«Արմեն Դուլյան» մրցանակի դափնեկրի թեկնածու կարող է լինել առնվազն տասը տարվա մասնագիտական փորձ ունեցող և ցանկացած տարիքի հրապարակախոս-լրագրողը։
15:01 • 26.05.25Երևանի քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ միտումնավոր մանիպուլացնում է բնակիչներին. Անաստաս Միկոյան 64-ի բնակիչներՄիաժամանակ Երևանի քաղաքապետին ներկայացվեցին անբարեխիղճ կառուցապատողի պլանները տվյալ տարածքում նոր կառուցապատում իրականացնելու առնչությամբ:
14:55 • 26.05.25Ելիսեյան պալատի ներկայացուցիչը մեկնաբանել է Մակրոնի և կնոջ մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիթը, ցանկացել են մի փոքր զվարճանալ։ Այսպես է մեկնաբանել Ելիսեյան պալատի ներկայացուցիչը համացանցում տարածված տեսանյութը, որում առաջին տիկինն ինքնաթիռից դուրս գալուց առաջ «հարվածում» է նախագահի դեմքին, գրում է rbc.ru-ն՝ Liberation-ին հղումով։
14:49 • 26.05.25Արարատ լեռան հայացքի ներքո Երևան ժամանելով` մտածեցի՝ ժամանակն է, որ այցելեցի Հայաստան. Ֆրանսիայի ԱԳ նախարարՀիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոնը:
13:33 • 26.05.25Զովունիում «Mercedes»-ների բախման հետևանքով կյանքից հեռացել է Երևանի ամենատարեց՝ 104-ամյա տղամարդըՎթարի հետևանքով Գևորգ Կ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ա.-ն, 60-ամյա Սուսաննա Ա.-ն և 69-ամյա Մարիամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
12:57 • 26.05.25Հավայան կղզիներում տեղի է ունեցել Կիլաուեա հրաբխի նոր ժայթքում (տեսանյութ)«Կիլաուեա հրաբխի ներկայիս ժայթքման 23-րդ դրվագը սկսվել է կիրակի կեսօրին՝ ավելի քան 300 մետր բարձրությամբ լավայի շիթ արտանետելով»,- գրում է թերթը:
12:51 • 26.05.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
12:05 • 26.05.25Վեհափառը Շվեյցարիայում կմասնակցի «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը ԼՂ-ում» խորագրով միջազգային համաժողովինՆորին Սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
11:37 • 26.05.25Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025» մրցարշավՄրցարշավն ունեցավ ավելի քան 40 մասնակից՝ 11-ից 60 տարեկան, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Մասնակիցների թվում կային ինչպես սկսնակ, այնպես էլ մասնագիտական մեծ փորձ ունեցող օպերատորներ, որոնք արդեն հանդես են եկել տարբեր միջազգային մրցարշավերում։
11:21 • 26.05.25Ձորի ռեստորաններից կլկլոց չպիտի լսվի «Բոլշոյ» թատրոնի ներկայացմանը. սկսե'ք աշխատել հետները. ԱվինյանՀունիսի 1-ին ժամը 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ» մեգանախագիծը, որի ժամանակ պատանի երաժիշտները ելույթ կունենան օպերայի հայտնի աստղերի հետ:
11:15 • 26.05.25«Opel»-ը Արարատ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել էՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
11:15 • 26.05.25Իսրայելի գիշերային հարվածները Գազայում 40 մարդու կյանք են խլելԻսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ։ Նրանցից 25-ը սպանվել են Դարաջի թաղամասի դպրոցի շենքի վրա հարձակման հետևանքով. դպրոցը ծառայում էր որպես ապաստարան, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:
10:48 • 26.05.25«ՀՀ ԶՈւ-ն բոլորինն է, բոլորը պարտավոր են ծառայել», «Նախագիծն ընդունելի է բոլորի համար». գումարով ԶՈՒ-ից ազատվելու նախագծի քննարկումը չեղարկվեց«Պետական մարմինները, եթե ասում են՝ կոռուպցիա կա, պարտավոր են արմատախիլ անել այն, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասսայական և այլ տարբեր կատեգորիաներից»,- ընդգծեց պատգամավորը։
