Իրադարձային
-ից
-ը
10:37 • 26.05.25ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի օդային տարածքում 96 անօդաչու են խոցելՄայիսի 26-ի գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական շրջանների վրայով ոչնչացրել են 96 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։ Նրանցից վեցը գտնվել են Մոսկվայի շրջանի վրայով, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։ Մայիսի 25-ի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մինչև մայիսի 26-ի ժամը 8:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի շրջանների վրայով խոցվել է 148 անօդաչու թռչող սարք:
10:07 • 26.05.25ՌԴ-ն ԱԹՍ-ներով, բալիստիկ և թևավոր հրթիռներով գրոհել է Ուկրաինան, կա 12 զոհԿիրակի գիշերը ՌԴ ԶՈւ-ն համակցված հարձակում էիրականացրել Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 367 օդային հարձակման զինատեսակ: Դրանց մեծ մասը խոցվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ ՌԴ-ն կիրառել է 298 հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև տարբեր տեսակի 69 բալիստիկ և թևավոր հրթիռ։ ՀՕՊ-ը խոցել է 45 X-101 և «Կալիբր» թևավոր հրթիռներ։ Նաև մարտական գործողությունների արդյունքում վնասազերծվել է հակառակորդի 266 Shahed անօդաչու թռչող սարք։
09:09 • 26.05.25Երբ զինծառայողի արժանիքներն ու պարտականությունները դիտարկվում են զուտ ֆինանսական տեսանկյունից, ապա հայրենիքի նկատմամբ պարտքն էլ դառնում է ընտրության հարց. ԱբրահամյանԵրբ գաղափարը զոհաբերվում է հանուն փողի և դառնում երկրորդական, փլուզվում է այն վերջին պատվարը, որն իր վրա էր պահում համակարգի ֆունդամենտը։
08:33 • 26.05.25Մեքենավարն անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախnւմը կանխել չի հաջողվել․ ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնելԱրտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։
20:56 • 25.05.25Գեղարքունիքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելԳեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորատուս գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։
20:46 • 25.05.25Իրանը ներկայացրել է սեփական արտադրության կատարելագործված ռադիոլոկացիոն համակարգըԻրանը ներկայացրել է սեփական արտադրության օդային երթևեկության կատարելագործված ռադար՝ երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտի դեմ ուղղված արտասահմանյան պատժամիջոցների ֆոնին։
20:27 • 25.05.25Գիտնականներն Արեգակի վրա Երկրի մակերևույթից 10 անգամ մեծ թռչունի նմանվող օբյեկտ են հայտնաբերելԱյն 10 անգամ մեծ է Երկրից և ունի մոտ 150 հազար կմ երկարություն ունեցող «թև»:
19:59 • 25.05.25Վիճшբանություն-ծեծկռտnւք՝ Նոր Արեշում. հնչել են կրակոցներ, կա վիրшվորԱյսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։
18:30 • 25.05.25Ուկրաինական ԱԹՍ-ները գրnհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքներըԱյսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայանների աշխատանքի վրա։
18:23 • 25.05.25Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Վրաստանում ռուսական դրոշի պղծման կապակցությամբՌուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Վրաստանում երգի փառատոնի ժամանակ Ռուսաստանի դրոշը պղծելու փաստի առթիվ։
17:40 • 25.05.25Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա ԱԹՍ-ի միջոցով ներկի տարա են գցելՇվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա մայիսի 25-ին հարձակվել են անօդաչու թռչող սարքի միջոցով։
17:22 • 25.05.25Հնդկաստանի ափերի մոտ վտանգավոր քիմիական նյութեր տեղափոխող կոնտեյներային նավ է խորտակվելԼիբերիայի դրոշի ներքո ընթացող MSC ELSA 3 կոնտեյներային նավը խորտակվել է Արաբական ծովում՝ հնդկական Կերալա նահանգի ափերի մոտ։
16:22 • 25.05.25Վրացի երգիչը համերգի ժամանակ պղծել է Ռուսաստանի դրոշըՏեսանյութում, որը հրապարակել են հեռուստադիտողները, երաժիշտը նախ դրոշը նետել է հատակին, ապա դրել պայուսակի մեջ և ձևացրել, իբր միզում է դրա վրա։
15:49 • 25.05.25ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափովՌուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական գերությունից վերադարձվել է 1000 մարդ։ Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոսի-ն։
15:39 • 25.05.25Երևան-Գյումրի գնացքի տակ պատանի է ընկելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
