Իրադարձային
-ից
-ը
15:10 • 25.05.25Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են՝ ուղղված ընդդեմ բանակի. Արման ԹաթոյանՆրա համոզմամբ՝ նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը: Նախագծերը խտրական են և առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն: Ավելի են պառակտելու հասարակությունը, պառակտելու են բանակը, մարդկանց բաժանելու են խմբերի, հասարակությունում առաջ են գալու արհեստական հակասություններ, ինչն արդեն նկատելի է:
14:59 • 25.05.25Երևան-Սևան ավտոճանապարհին 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել էՄայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմանում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած Mercedes ML350 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ի հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
14:30 • 25.05.25Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական hարձակումը հետ մղելու գործողության կիզակետումՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է անօդաչու թռչող սարքերով ուկրաինական hարձակման կիզակետում: Դա տեղի է ունեցել մայիսի 20-ին ՌԴ նախագահի՝ Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ, հայտնել է ՀՕՊ-ի հրամանատար Յուրի Դաշկինը։
13:17 • 25.05.25Կոմիտասի պողոտայից հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված հարազատ եղբայրներ. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Mercedes G և OpelՊարզվել է, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափածակող վերք հարցականով» ախտորոշմամբ, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Ե.-ն՝ «գլխի վնասվածք ԳՈւՎ հարցականով, պատռած վերք» ախտորոշմամբ։
12:54 • 25.05.25ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունների 2-րդ փուլի անցկացման հավանական վայրը Ստամբուլն է. ՏԱՍՍ«Վատիկանը հաստատ չի լինի հանդիպման վայրը մի շարք պատճառներով, այդ թվում՝ նյութատեխնիկական պատճառներով: Ամենահավանական տարբերակը այս պահին Ստամբուլն է: Մանրամասները պետք է շուտով հրապարակվեն»,- ասել է գործակալության աղբյուրը։
12:50 • 25.05.25Սլովակիայի վարչապետ Ֆիցոն պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՊաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:50 • 25.05.25Հայաստանն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. Փաշինյանը՝ Հորդանանի միապետինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով:
11:44 • 25.05.25Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկոն՝ Բելառուսում ծնելիության նվազման մասին«Դե, ոչ բոլորը, կան նաև նորմալ կանայք, որոնք ծննդաբերում են, իսկ տղամարդիկ արդեն... Տեսեք, տղամարդիկ «առաջվանը չեն», մեր սերնդից հետո այլև տղամարդ չի մնացել»,- ասել է Լուկաշենկոն լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Իվան Գոլովատիի հետ զրույցում։
11:01 • 25.05.25ՌԴ օդային տարածքում խոցվել է 110 ԱԹՍ. Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետևո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է16 անօդաչու թռչող սարք է խոցվել Տուլայի, 14-ական՝ Բրյանսկի և Կալուգայի, 13-ական՝ Տվերի և Մոսկվայի մարզերի օդային տարածքներում։ Տասական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի, 8-ը՝ Օրյոլի, 7-ը՝ Ղրիմի և 2-ը Սմոլենսկի մարզերի օդային տարածքներում։ Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի և Նովգորոդի մարզերում մեկական անօդաչու թռչող սարք է խոցվել։
10:36 • 25.05.25Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատար մեքենաների համարԱվելի վաղ հաղորդվել էր, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25 մ երկարությամբ և մոտ 3 մ լայնությամբ հողաշերտի փլվածք՝ վնասելով ավտոճանապարհի մեկ գոտի, առկա են ճաքեր և կրկնակի փլուզման վտանգ․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
10:25 • 25.05.25Փրկարարները ջրացքից դի են դուրս բերելՄայիսի 24-ին, ժամը 22։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
10:15 • 25.05.25Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպՀանրապետության տարածքում մայիսի 24-ի ցերեկը, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
10:08 • 25.05.25Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են MAN բեռնատարը և Suzuki-ին․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմանում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Ա․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը և 32-ամյա Մովսես Մ․-ի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենան։
22:59 • 24.05.25Ոնց կարելի է ասել՝ ինչո՞ւ չես խոսում․ ո՞ւմ հետ խոսեմ, ինչի՞ մասին խոսեմ․ Ռուբեն ՄաթևոսյանՆրա խոսքով, ինքն ուշադիր հետևում է․ «Անարդյունք խոսքը ոչինչ է, եթե խոսքը տեղ է հասնում, նպատակային է, ուրեմն արժի, եթե աննպատակ է, կարիք չկա։ Օդում կարկել՝ որ ի՞նչ։ Վախեցնե՞լ մարդկանց։ Չէ։ Ուշադրություն հրավիրե՞լ՝ կարիք չկա»։
20:53 • 24.05.25Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել«Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։
