Իրադարձային
-ից
-ը
12:28 • 24.05.25Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթը. Hetq.amՆշենք, որ ավագանու որոշման այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների, այլ կերպ ասած՝ «կարմիր գծերի» դրույքաչափերը:
11:22 • 24.05.25Հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինըԱյսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
10:32 • 24.05.25Ֆիլիպինների ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
09:49 • 24.05.25Երևանի կենտրոնում բախվել են «Infiniti»-ն ու «Kia Forte»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կան տուժածներՖոտոլրագրողը հայտնում է, որ «Infiniti»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Kia» ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ։
22:24 • 23.05.25Երևանում նոր կառուցվող շենքի շինհրապարակում հայտնաբերել են «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի մարմինըԱյսօր՝ մայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։
21:50 • 23.05.25Ժամը 21.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 262 տրանսպորտային միջոց, որոնցից 148-ի ղեկին եղել են անչափահասներ. ոստիկանությունԿրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
20:22 • 23.05.25Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքիցՄայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
19:58 • 23.05.25Երևանում բախվել են «Kia»-ն, «BMW»-ն ու «Opel Zafira»-ն. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոցներԱյսօր՝ մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:51 • 23.05.25Ստամբուլի քաղաքապետարանում մոտ 50 պաշտոնյա է ձերբակալվել. ընդդիմությունն Էրդողանին մեղադրում է քաղաքական ռեպրեսիաներ իրականացնելու մեջՏեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բերման է ենթարկվել մոտ 50 մարդ, այդ թվում՝ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի անվտանգության ծառայության ղեկավար Մուստաֆա Աքընը:
18:15 • 23.05.25Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին. կան զnհեր և վիրшվորներՀարձակման հետևանքով զոհվել է նավահանգստի մեկ աշխատակից։
17:49 • 23.05.25Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք. Նաիրի ՍարգսյանՄաղթում եմ, որ ձեր սրտերում երբեք չմարի հավատը. ունեցեք մեծ ու լուսավոր նպատակներ, ձգտեք ձեր երազանքների իրականացմանը՝ հավատալով ձեր ուժերին։ Թող ձեր բոլոր նախաձեռնությունները լինեն նպատակային, բարուն ծառայող և հայրենիքի արժանապատիվ անունը բարձր պահող։
17:41 • 23.05.25Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանըՊատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին, այս որոշմանն աջակցելու համար։
17:25 • 23.05.25Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք տարվա ընթացքում առաջին ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել մայիսի 16-ին Ստամբուլում։
17:19 • 23.05.25Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներԿրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
16:51 • 23.05.25Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր ԱթոռՆույն էժանագին գործելաոճն է ընկած նաև Ռուսատանի ու Նոր Նախիջևանի թեմի անվան շուրջ Փաշազադեի կատարած շահարկման հիմքում։ Ի գիտություն պետք է ընդունել, որ Դոնի Ռոստովի մերձակա բնակավայրերը անվանվել են «Նոր Նախիջևան» հենց ցարական Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ, որպես հարգանքի արտահայտություն պատմականորեն հայկական Նախիջևանից այդ տարածք տեղափոխված հայերի։
