Ֆիլիպինների ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
10:32 • 24.05.25
Ֆիլիպինների ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սան Ֆեռնանդո քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Placeholder










