Հավայան կղզիներում տեղի է ունեցել Կիլաուեա հրաբխի նոր ժայթքում (տեսանյութ)
Հավայան կղզիներում տեղի է ունեցել Կիլաուեա հրաբխի նոր ժայթքում, արտանետվող լավայի բարձրությունը հասել է մինչև 300 մետրի, հայտնում է Hawaii News Now թերթը։
Դեկտեմբերի վերջին Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (USGS) հաղորդել էր Կիլաուեա հրաբխի ժայթքման մասին:
«Կիլաուեա հրաբխի ներկայիս ժայթքման 23-րդ դրվագը սկսվել է կիրակի կեսօրին՝ ավելի քան 300 մետր բարձրությամբ լավայի շիթ արտանետելով»,- գրում է թերթը:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










