Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

08:53 • 28.05.25

Մեքսիկայի ափերի մոտ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Երկրաշարժը տեղի է ունեցել Կաբո Սան Լուկաս քաղաքից 367 կիլոմետր հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է 68 հազար մարդ։

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի մասին տեղեկություններ չեն տրամադրվել։