Իրադարձային
-ից
-ը
15:07 • 21.05.25Ոչ ոք շահագրգռված չէ Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի գործընթացի հետաձգմամբ. Կրեմլ«Ոչ ոք շահագրգռված չէ գործընթացի հետաձգմամբ, բոլորն աշխատում են դինամիկ, մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նշել է, սակայն, որ այս աշխատանքների մեծ մասը «հասկանալի պատճառներով չպետք է հրապարակվի»:
14:20 • 21.05.25Իսպանիայում սպանվել է Յանուկովիչի նախկին խորհրդականըԸստ ռադիոկայանի՝ նրա վրա մի քանի կրակել են ամերիկյան դպրոցի մոտ, որտեղ նա բերել էր երեխաներին։ El Pais-ը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, գրում է, որ հարձակվողները երկու-երեք են եղել։ Փամփուշտներից մեկը դիպել է Պորտնովի պարանոցին, նա ընկել է, որից հետո կրակել են գլխին, հաղորդում է El Mundo-ն։
14:08 • 21.05.25Շիրակում բախվել են 2 «Mercedes»-ն ու «Kia»-նՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
13:57 • 21.05.25Հայաստանը ռուսական զենք է օգտագործել՝ ժամանակին վերցնելու համար 7 շրջանները. միշտ չէ, որ ռուսական զենքի կիրառումը համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին. Լավրով«Իմիջիայլոց, Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չէր առաջարկում ԼՂ-ն ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսաստանյան զենք՝ վերցնելու համար չվիճարկվող 7 ադրբեջանական շրջանները և այնտեղ ամրաշինական և ռազմական գծեր ստեղծելու համար: Դա ցույց էր տալիս, որ այդ ամենն այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելու նպատակով է արվում: Որոշ վերլուծաբանների խոսքով՝ այդ ամրաշինական աշխատանքների բնույթը վկայում էր, որ ընդհանրապես չէին ծրագրում դրանք հետ փոխանցել Ադրբեջանին: Ռուսական զենքն աշխարհի շատ երկրներում է օգտագործվում և միշտ չէ, որ դա համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին», - ասել է Լավրովը:
13:35 • 21.05.25Նոր գործակցություն՝ մեդիաոլորտում. «Կենտրոն» և «CTB» հեռուստաընկերությունները հուշագիր են ստորագրել (տեսանյութ)Շատ ուրախ ենք այս համագործակցության համար և իհարկե այն կզարգացնենք ու կշարունակենք:
13:12 • 21.05.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
12:40 • 21.05.25Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը. Hetq.amՎարկային միջոցներով գնված գործարանում ծրագրում են վերականգնել եւ զարգացնել ադամանդագործությունը։
12:28 • 21.05.25Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան հրավիրում է ասոցացված անդամակցությանԱսոցիացիայում կարևորվում է թարգմանչի դերի և ոլորտային չափորոշիչների հանրահռչակումը` ի շահ մասնագիտության և համայնքի:
11:31 • 21.05.25Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են նաև ՍտամբուլումԵրկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մարմարա ծովում՝ Բույյուքչեքմեջե շրջանի մոտ և ուժգնությունը կազմել է 4,0 բալ Ռիխտերի սանդղակով:
11:31 • 21.05.25Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգԴուք կարող եք լիազորել երրորդ անձին հանձնել և վերցնել ձեր փաստաթղթերը/անձնագիրը՝ տրամադրելով նրանց ստորագրված լիազորագիր, որը պարունակում է տվյալ անձի ամբողջական անունը և ձեր անձնագրի պատճենը:
10:52 • 21.05.25Կոտայքում «Volkswagen Jetta»-ն բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներինՎթարի հետևանքով 1 ուղևոր ստուգման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ով կարճ ժամանակ հետո դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր։
10:45 • 21.05.25Պակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ«Ոչ մի խմբավորում պատասխանատվությունը չի ստանձնել, չնայած, հավանաբար, կասկածներ կան էթնիկ բելուջ անջատողականների վրա, որոնք հաճախակի հարձակումներ են գործում անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա տարածաշրջանում», - նշում է թերթը։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին դատապարտել է հարձակումը և ցավակցություն հայտնել երեխաների մահվան կապակցությամբ։
10:30 • 21.05.25Պուտինն այցելել է Կուրսկ՝ մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ է ժամանել Ուկրաինայի զինված ուժերից մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Այնտեղ նա հանդիպել է մարդասիրական շտաբի կամավորների հետ:
10:14 • 21.05.25Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված տղամարդըՀիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 27-ին Յասին Հուսեյնզադեն ինքնաձիգով զինված հարձակում էր իրականացրել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակումը կանխելիս սպանվել է դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, վիրավորվել դիվանագիտական առաքելության եւս երկու աշխատակից։
09:32 • 21.05.25Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները (լուսանկարներ)Դրանց երրորդ օրը երկու կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական սցենարների մոդելավորում և համակարգված գործողություններ՝ երկու կողմերի դաշտային հրամանատարների և մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։
