Իրադարձային
-ից
-ը
15:10 • 20.05.25Lufthansa-ն դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԹռիչքի արգելքի պատճառն անվտանգության հետ կապված մտահոգություններն են: Որոշումը տարածվում է ավիաընկերությունների ամբողջ խմբի վրա՝ ներառյալ Lufthansa-ն, Swiss-ը, Brussels-ը, Austrian-ը, Eurowings-ը, Ita-ն և Lufthansa Cargo-ն: Տուժած ուղևորները կարող են անվճար չեղարկել արդեն գնված տոմսերը կամ վերամրագրել դրանք ավելի ուշ չվերթի համար, ասել են ընկերության ներկայացուցիչները։
14:48 • 20.05.25Ռուսաստանն Ուկրաինայի ուղղափառներին փորձանքի մեջ մենակ չի թողնի. Լավրով«Ռուսաստանը կհասնի նրան, որպեսզի հարգվեն ուղղափառ ուկրաինացիների օրինական իրավունքները, և որ կանոնական ուղղափառությունը վերականգնի իր կենտրոնական տեղն ուկրաինական հողերի ժողովրդի հոգևոր կյանքում»:
14:17 • 20.05.25Բյուրեղավանի վարչական շենքում աշխատակիցներից մեկի աշխատասենյակում նռնակ է հայտնաբերվելՆախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:
14:11 • 20.05.25Հարվարդի համալսարանը կզրկվի 60 միլիոն դոլար դրամաշնորհներիցԹրամփի վարչակազմը մեղադրել է համալսարանին ուսանողների դիմումների ուսումնասիրման ժամանակ նրանց էթնիկ պատկանելությունը հաշվի առնելու և հրեաների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու համար: Վարչակազմը դա կապել է պաղեստինամետ ուսանողական շարժման հետ:
13:44 • 20.05.25Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամի հետ քննարկել են արցախցիների վերադարձի իրավունքի հարցըՀանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր։
13:34 • 20.05.25Նորվեգիայի գահաժառանգ արքայազնը ժամանել է ԿիևՆշվում է, որ այցը «Նորվեգիայի ուժեղ և շարունակական աջակցության արտահայտությունն է Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին»։ Թագաժառանգին ուղեկցում է էներգետիկայի նախարար Տերժ Օսլանդը։
13:29 • 20.05.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում մայիսի 20-ին, 21-ին, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:29 • 20.05.25Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. փոխքաղաքապետ«Ընդհանուր առմամբ վիրավորանքի, ատելության խոսքի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտել ենք: Մենք այդ դիրքորոշումն արտահայտել ենք ոչ միայն խոսքերով, այլ նաև ատելության խոսքը քրեականացնող կոնկրետ հոդվածներ են ընդունվել»,- ասաց Գրիգորյանը:
13:21 • 20.05.25Սենատը Թրամփի 70-ամյա խնամուն հաստատել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնումՉառլզ Քուշները, որն այժմ թոշակի անցած փաստաբան է, ԱՄՆ նախագահի ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի սկեսրայրն է։ 2005 թվականին Քուշները մեղավոր էր ճանաչվել ապօրինի նախընտրական ներդրումների, հարկերից խուսափելու համար: Նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։ Թրամփը ներում էր շնորհել նրան 2020թ.:
13:06 • 20.05.25Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար. ադրբեջանագետՈմանք առաջարկում են այդ գումարները վերցնել կոռումպացված պաշտոնյաներից։ Պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս պնդումներին, բայց թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել ադրբեջանական սոցցանցային տիրույթում:
12:45 • 20.05.25Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նախագծով առաջարկվում է խստացնել քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի առաջին մասով և 462-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքների կատարման համար նախատեսված քրեական պատասխանատվությունը։
12:05 • 20.05.25ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները. Կայա ԿալլասԵՄ ԱԳ նախարարները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը` ժամանելով ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը:
11:57 • 20.05.25Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվելՔոլոյանին նկատողություն են հայտնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում գնման ընթացակարգը խախտելու համար։
11:51 • 20.05.25Անիտա Դիմիտրիուն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
11:49 • 20.05.25Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներՉինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն Չինաստանի Պետական խորհրդի հետ համատեղ որոշում է ընդունել՝ խնայողության խիստ կանոններ սահմանելով պետական պաշտոնյաների համար: Դրանց նպատակն է ծախսերը կրճատել, պետական գումարները խնայել, ինչպես նաև միջոցների վատնման դեմ պայքարել։ Այն նախատեսում է մի քանի արգելքներ պետական պաշտոնյաների համար։
