Իրադարձային
-ից
-ը
11:32 • 20.05.25«TikTok-յան էջիս Փաշինյանն էլ է հետևում, ձեր սարքած մանկապարտեզները թքած կպցրած են», «Հարցի վերաբերյալ խոսե՛ք». բանավեճ՝ քաղաքապետարանում (տեսանյութ)Մանուկյանը սկսեց թվարկել ընկերությունների անուններ ու ասել, որ ինքը բարձրաձայնել է, թե ինչու են վատ որակի անում ասֆալտը: Ապա ՔՊ-ի ներկայացուցիչները սկսեցին ընդհատել նրա ելույթը և բղավել «ԱԲԲ» ընկերության անունը: Մանուկյանն էլ նշեց, որ տվել է այդ անունը և կոչ արեց չխանգարել իր ելույթը:
11:26 • 20.05.25Թրամփն ակնարկել է, որ Բայդենի՝ քաղցկեղով հիվանդ լինելու փաստը կարող էին թաքցրած լինել հանրությունիցՈւշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ՝ Թրամփը նշել է, որ «երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի քաղցկեղը հասնի այս փուլին՝ իններորդ փուլին»։
11:12 • 20.05.25Մի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԳյուղացիները նշում էին. «Մեր պահանջը ոչ քաղաքական է, և ոչ էլ չգիտեմ ինչ, պարզապես խնդրում ու պահանջում ենք պատասխանտուներից մեր հարցը լուծել ի շահ բնակչի»:
11:12 • 20.05.25«Ռոստեխ»-ը Հայաստանին մատակարարել է VOR/DME 2700 ռադիոփարոսՌուսական աերոնավիգացիոն համակարգերի մշակող և արտադրող «Ազիմուտ» ընկերությունը («Ռոստեխ»-ի մաս) Հայաստանին մատակարարել է ռադիոփարոս, որը կօգնի ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում և եղանակային բարդ պայմաններում։ Այս մասին հայտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիան։
11:01 • 20.05.25Հայկական տեղեկատվական տիրույթում պտտվող թեզը, թե հայերը Մեծ Հայրենականին մասնակցել են, որովհետև չմասնակցելու տարբերակ չունեին, չի համապատասխանում իրականությանը. Միհրան ՀակոբյանԵրկար տարիներ այս համեմատականի փաստը հայկական զանգվածային ընկալումներում ներկայացվել է «հայերը կռվող են, ադրբեջանցիները՝ ոչ» կարծիքի ներքո: Իսկ ահա այս ֆենոմենի ադրբեջանական (նաև միջինասիական) բացատրությունները մշտապես հանգել են նրան, թե իբր դեռևս ցարական ժամանակներից հայերը՝ ի տարբերություն մուսուլմանների, ավելի ինտեգրված էին, ավելի կրթված էին, դրա համար էլ ավելի հաջող ռազմական կարիերա էին անում և բանակում առաջ գնում:
10:58 • 20.05.25Ֆրանսիան ամենավտանգավոր հանցագործների համար բանտ կկառուցի ջունգլիներումՖրանսիան ամենավտանգավոր հանցագործների, այդ թվում՝ թմրավաճառների և արմատական իսլամիստների համար խիստ ռեժիմի բանտ կկառուցի հարավամերիկյան ջունգլիներում: Արդարադատության նախարար Ժերալդ Դարմանինի խոսքով՝ բանտը կգտնվի Ֆրանսիական Գվիանայում՝ ջունգլիների խորքում, ճանապարհներից հեռու, և առաջին բանտարկյալներին կընդունի 2028-ին: Ծրագրի արժեքը գնահատվում է 400 մլն եվրո:
10:41 • 20.05.25Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանինԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
10:26 • 20.05.25Երևանում անծանոթ տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան, առաջարկել տուն տանելԵրեխայի հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան չի հավատացել տղամարդուն և հեռացել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
09:54 • 20.05.25Տնից, սեփական հայրենիքից զրկված ու մի ողջ nղբերգnւթյnւնnվ անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ․ Տիգրան ԱբրահամյանՄարդկանց մեծամասնության համար անհասանելի է մնում բնակարանային ծրագիրը, իսկ սոցիալական բլոկի լուրջ կրճատումները մարդկանց բառիս բուն իմաստով փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնեցրել:
09:34 • 20.05.25Երևանում բախվել են «Opel»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը վրшերթի է ենթարկել հետիոտնինԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
09:18 • 20.05.25Հրդեհ՝ Արին Բերդի փողոցի չշահագործվող պահեստներումՀրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, մարվել՝ 18։07-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ) և կուտակած աղբ (մոտ 10 խմ)։
09:11 • 20.05.25Աղավնատուն գյուղում «Ford Transit»-ը վրшերթի է ենթարկել անչափահաս քույր ու եղբորՔննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
22:20 • 19.05.25ՀՀ ոստիկանապետը Դուբայում մասնակցել է Ոստիկանական համաշխարհային գագաթնաժողովին, քննարկել տարածաշրջանի անվտանգությունն ամրապնդելու հարցերՄայիսի 12-15-ը ՆԳ նախարարության պատվիրակությունը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված 4-րդ Ոստիկանական համաշխարհային գագաթաժողովին:
21:13 • 19.05.25Մարմարիկցի 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները փրկարար ծառայության կինոլոգները շարունակում են գյուղին հարակից անտառումՓրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել:
20:15 • 19.05.25ՌԴ քննչական կոմիտեի նախագահը հայտարարել է, որ արհեստական բանականության միջոցով աղմկահարույց սպшնություններ են բացահայտվելԱրհեստական բանականության (AI) ալգորիթմներն օգնել են բացահայտել աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ լրագրող Դարիա Դուգինայի և ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու սպանությունները:
