Իրադարձային
-ից
-ը
14:28 • 19.05.25Շահումյան-Տափերական ճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժածՊարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտամիջյան հատվածում։
14:02 • 19.05.25Փաշինյանը ՀՀ ամենահարուստ մարդն է, նա պարտքի առնվազն 2 միլիարդ դոլարը փոշիացրել է. «ԱՆԻՖ»-ի այդ հրաշքն անողը հիմա Երևանում է հրաշք գործում. Քոչարյան (տեսանյութ)Ըստ Քոչարյանի՝ հիմնական հարցը այն է՝ քանի՞ տոկոսն է գնացել այդ օֆիսին և քանիսը՝ շեֆին:
13:39 • 19.05.25Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
13:15 • 19.05.25Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը տեղի կունենա Երևանի ժամանակով 18:00-ինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը hայտնել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև հեռախոսազրույցը կկայանա այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին)։
12:45 • 19.05.25Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Կովկասում կան որոշակի դրական տեղաշարժեր: Խոսքը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի համաձայնության շուրջ համաձայնության մասին է: Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրման համար և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար»,- ասել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
12:41 • 19.05.254 բրոնզե մեդալ` կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցՕլիմպիադայում 4 մասնակիցներ արժանացել են բրոնզե մեդալների (Սառա Հակոբյան, Անահիտ Հունոյան, Միլենա Հայրապետյան և Լիլիա Կարապետյան):
12:31 • 19.05.25Պապիկյանն ու ՀՀ-ում Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԶրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
12:29 • 19.05.25Մենք փորձում ենք մեր կողմից աջակցել. Անիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման մասին«Մենք փորձում ենք մեր կողմից աջակցել, օգնել, վերականգնել նրանց կյանքը,- ասաց նա և անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը՝ հավելեց,- այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ ապացույց է մեր երկու երկրների միջև գերազանց հարաբերությունների: Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ Հայաստանը մեր սրտում է: Մենք երբեք չենք մոռանում և անչափ շնորհակալ ենք ձեր ջերմ խոսքերի համար»:
12:01 • 19.05.25Ուկրաինայի ապագայի համար վճռորոշ շաբաթ է. ֆոն դեր Լեյեն«Մեզ միավորում է այն, որ մենք ցանկանում ենք արդար և տևական խաղաղություն Ուկրաինայի համար: Մենք գիտենք, թե որքանով եք հանձնառու ԱՄՆ-ն պատերազմը դադարեցնելու հարցում, և ես շնորհակալ եմ ձեզ դրա համար: Այժմ, անշուշտ, կարևոր է, որ մենք առաջ շարժվենք, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթը վճռորոշ կլինի այս հարցում»,- ասել է նա (մեջբերում է La Repubblica-ն):
11:35 • 19.05.25Դու տխմար չես, է, դու...Կովկասի երկու աքլորներից առավել վախկոտը նախաձեռնել է «Դոգ 2» պրոյեկտ, որի գլխավոր դերում հանդես է գալիս զուգընկերուհին. Թովմասյանը՝ ՀակոբյանինԻնչպես ասում էր Ջահուկյանը, թուրքերը ունեն առանձնահատուկ հոտ և յուրօրինակ տխմարություն։
11:26 • 19.05.25ՌԴ-ում ակրոբատը կրկեսում հնարքի ժամանակ ընկել է անիվից և մահացելԿյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացած Չելյաբինսկի բնակչուհին կրկեսի աշխատակից չի եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվել է ասպարեզում, երբ թատերախումբը պատրաստվում էր հյուրախաղերի Աբխազիայում։ Նա մայիսի 17-ին ընկել է երկու մեծ պտտվող հակակշիռ անիվներից բաղկացած կառուցվածքից։
10:46 • 19.05.25Կոտայքում բախվել են «Opel Combo»-ն ու «Opel Astra»-ն. տուժածներից 2-ը զինծառայողներ ենՎթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
10:35 • 19.05.25Թրամփը, Օբաման, Հարրիսն արձագանքել են Բայդենի մոտ քաղցկեղի ախտորոշմանը«Մելանյան և ես ցավով տեղեկացանք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման մասին: Մենք մեր ամենաջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք շուտափույթ և հաջող ապաքինում»,- գրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում:
10:19 • 19.05.25Հավաքագրվում են տվյալներ Արցախի բնակավայրերում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ. ԲեգլարյանՆերկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:
10:17 • 19.05.25Ճապոնիայում քաղաքական սկանդալ է տեղի ունեցել նախարարի՝ բրնձի մասին հայտարարության պատճառովՃապոնիայում հասունանում է քաղաքական սկանդալ, որի պատճառ է դարձել գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոյի հայտարարությունն այն մասին, որ ինքը երբեք բրինձ չի գնում, քանի որ իր ընտանիքն այնքան շատ է ստանում դրանից, որ կարող է անգամ այն վաճառել։
