Իրադարձային
-ից
-ը
09:45 • 19.05.25Իսրայելը Գազայում հարվածել է հիվանդանոցիՄայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Գեդեոնի կառքը» ցամաքային գործողության մեկնարկի մասին։ Գազայի հատվածի հարավում և հյուսիսում կանոնավոր և պահեստային զորքերը 24 ժամ մարտեր են մղում։ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի պատվիրակությունը Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հետ բանակցություններում ձգտում էր կապիտուլյացիայի և պաղեստինցի զինյալների վտարմանը անկլավից:
09:32 • 19.05.25Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը․ կա տուժածՎթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
09:28 • 19.05.25ՄԻՊ-ը հանդիպել է Արցախի վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներինՄարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հարազատների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին առնչվող և հումանիտար հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո և մանդատի շրջանակներում շարունակվելու են տարվել համապատասխան աշխատանքներ։
08:26 • 19.05.25Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվելԱՄՆ նախկին նախագահի առողջական վիճակը և աշխատունակությունը պարբերաբար կասկածի տակ էին դրվում նրա նախագահության ընթացքում։
22:54 • 18.05.25Բելառուսում ապրող մեր հայրենակիցների երկար սպասումն այսօր իրականություն է՝ նորակառույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին բացում է իր դռները հայ համայնքի առջև. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչը։
20:50 • 18.05.25«Ոջիլ», «Տխմшրներ»․ Աննա Հակոբյանը որակումներ է տվել իրեն քննադատողներին, ինչպես խոստացել էր օրերսՄասնավորապես «երկու տխմար» է անվանել լրագրող Անժելա Թովմասյանին և հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին․
18:21 • 18.05.25Պшյթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. մի քանի գերեզմանաքար է վնասվելԱյսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
15:53 • 18.05.25Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին. Տիխանովսկայան` ՓաշինյանինՀաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովում. այս մասին X-ում գրել է բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ,նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան և կից լուսանկար հրապարակել:
15:30 • 18.05.25Երևանում Kia-ն բախվել է եզրաքարին և հայտնվել մայթին. կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմանում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 9 հասցեի հարևանությամբ գտնվող բազալտե եզրաքարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։
15:03 • 18.05.25Գագիկ Ծառուկյանն ընտանիքի հետ մասնակցել է Մինսկի կենտրոնում Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ Բելառուսում առաջին հայկական եկեղեցու օծմանը (տեսանյութ)Այսօր Մինսկի կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ օծվել է Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը։
14:19 • 18.05.25Իսրայելը Գազայում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին. Al HadathԳազայի հատվածի հարավային մասում` Խան Յունիս քաղաքի տակ գտնվող թունելում, հայտնաբերվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Մուհամեդ Սինվարի մարմինը, կիրակի հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
14:00 • 18.05.25Տաթևի համայնքապետը հեռացվել է կուսակցությունից՝ իշխանությունների հետ կապերի համար. հայտարարություն«Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով Տաթևի համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Այս մասին ասվում է համապատասխան հայտարարությունում:
13:47 • 18.05.25Լևոն XIV-րդը պաշտոնապես դարձել է Հռոմի պապ (տեսանյութ)Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում կայացած գահակալության արարողության ընթացքում ընդունել է պապական իշխանության խորհրդանիշները՝ «Ձկնորսի մատանին» և պալիումը (ոչխարի բրդից պատրաստված ժապավեն՝ վրան ասեղնագործված խաչեր)։ Այս պահից պաշտոնապես սկսվում է նրա հովվապետությունը։
13:31 • 18.05.25Օդաչուն 10,700 մ բարձրության վրա կորցրել է գիտակցությունը. 199 ուղևորով ինքնաթիռը 10 րոպե թռչել է առանց կառավարմանՆշվում է, որ օդանավի կապիտանը դուրս է եկել օդաչուների խցիկից՝ զուգարանից օգտվելու համար, ինչից հետո երկրորդ օդաչուն հանկարծակի կորցրել է գիտակցությունը՝ ենթադրաբար նոպայի հետևանքով։ Ավտոպիլոտը շարունակել է վարել ինքնաթիռը, սակայն անգիտակից օդաչուի մարմնի դիրքի փոփոխության պատճառով ինքնաթիռը մի փոքր շեղվել է ուղղությունից։
12:39 • 18.05.25Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ օտարերկրացին nչ uթափ վիճակում Tesla-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կան վիրավnրներԵրեկ՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմանում 26-ամյա Ռուդոլֆ Խ․-ն իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։
